Մատչելիության հղումներ

Հայաստանն, ըստ Պասկևիչյանի, «աստվածներ փնտրելով է զբաղված»


Տարածաշրջանային ռազմաքաղաքական բարդ խնդիրներ կան, որոնք ուզում են լուծել Ադրբեջանն ու Թուրքիան և Հայաստանը չի կարողանում դրան դիմագրավել, «Ազատության» հետ զրույցում ասաց լրագրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը՝ նշելով պատճառները՝ Հայաստանը չունի բավականաչափ ռազմական ու մարդու ուժ և կամք իր հարևանների հետ խոսելու։

Հայաստանը, լրագրողի համոզմամբ, աստվածներ փնտրելով է զբաղված։

Պասկևիչյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Ինչ է ասում Քոչարյանն էլի կամ նաև Դաշնակցությունը, որ «միշտ էլ Տեր-Պետրոսյանը պարտվողական դիրքերից է խոսել», 1992-ն են օրինակ բերում, բայց հետո երկու տասնամյակը հակառակն է ցույց տվել։ Հիմա էլ էդ լույսը կա։

Պասկևիչյան․ - 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ռոբերտ Քոչարյանը, Դաշնակցությունը, Սերժ Սարգսյանը մյուսները պետք է մի հատ հաստ, թանձր ստվեր ման գային ու մտնեին էդ ստվերի տակ և այլևս չերևային։

«Ազատություն»․ - Դուք ևս կարծո՞ւմ եք, որ Հայաստանի նկատմամբ կա թուրք-ադրբեջանական ախորժակ։

Պասկևիչյան․ - Գիտեք, ախորժակ չասենք, բայց ասենք, որ տարածաշրջանային ռազմաքաղաքական բարդ խնդիրներ կան, որոնք ուզում են լուծեն Ադրբեջանն ու Թուրքիան և Հայաստանը չի կարողանում դրան դիմագրավել մի քանի պատճառով՝ չունի բավականաչափ ուժ՝ ռազմական և մարդու ուժ, տնտեսական և այլն, և չունի կամք՝ իր հարևանների հետ նստել խոսելու։ Մենք աստվածներ՝ մեսիաներ փնտրելով ենք զբաղված։ Բայդենը մեր մեսիան է, Փելոսին, Մակրոնը, Պուտինն էր, հիմա Պուտինը դառնում է հակաքրիստոս, մենք երբեք չենք մտածել ու այսօր էլ հանրային դաշտում անընդհատ կարդում ես՝ «մենք դրանց հետ պետք է նստենք խոսե՞նք»։ Լավ, չխոսենք, բա ի՞նչ անենք։

«Ազատություն»․ - Բայց ամեն օր ասվում է չէ՝ խաղաղության օրակարգ, հիմա ուղիղ երկխոսությունն էլ նախաձեռնվել է, այդ թվում՝ Էրդողանի հետ։

Պասկևիչյան․ - Դրանք պիտակներ են, որ խաղաղության օրակարգ, մի բան, որի տակը ոչինչ չկա անունը դրած է խաղաղության օրակարգ։ Մենք չենք տեսնում էդ օրակարգն ինչ է նշանակում, նշանակում է մատ թափ տալ ու ասել՝ «մի հատ քարտեզներդ բեր»՝ մտքում ունենալով, որ էդ քարտեզներում Ադրբեջանը չկա՞։ Եղբայր չկար, հիմա կա, ուրիշ հարց մենք էնքան կանենք, որ իրենք էդ դելիմիտացիան ուժով կլուծեն, դեմարկացիան ուժով կլուծեն, թե մենք կգնանք, իրոք քարտեզները կդնենք ու կասենք՝ եկեք թուղթ ու մատիտով գծենք։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG