Մատչելիության հղումներ

Կրեմլը խստորեն դատապարտել է ռուսների մուտքը Եվրոպա արգելելու կոչերը


ՌԴ քաղաքացու արտասահմանյան անձնագիրը:
ՌԴ քաղաքացու արտասահմանյան անձնագիրը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթասկզբին, The Washington Post պարբերականին տված հարցազրույցում, առաջարկել է ամբողջ Եվրոպայում արգելել Ռուսաստանի քաղաքացիների մուտքը:

«Ում մասին էլ խոսք լինի, հետ ուղարկեք Ռուսաստան, այդ ժամանակ նրանք կհասկանան: Ամբողջ ժողովուրդը չի կարող պատասխանատվություն կրել, չէ՞: Ո՛չ՝ կարող է, հենց այդ ժողովուրդն է ընտրել այդ իշխանությունը և չի պայքարում նրա դեմ, չի վիճում, չի բղավում նրա վրա», - ասել է Զելենսկին:

Վլադիմիր Զելենսկի
Վլադիմիր Զելենսկի

Մոսկվան խիստ է արձագանքել այդ կոչին և դատապարտել է նման հայացքներ արտահայտող եվրոպացի գործիչներին:

«Զելենսկու հայտարարությունն ինքնին շատ բան է ասում, նրա մտքի անհամաչափությունը բոլոր սահմաններն անցել է, կարելի է միայն բացասական գնահատել այդ խոսքը, ռուսներին կամ Ռուսաստանը մեկուսացնելու փորձերը ոչ մի հեռանկար չունեն»,- ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նրա փոխանցմամբ, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող Եվրոպան արդեն վճարում է դրա գինը՝ և՛ երկրներն են վճարում, և՛ քաղաքացիները:

«Վաղ թե ուշ այդ երկրներում կսկսեն հարցնել՝ իսկ արդյո՞ք Զելենսկին ամեն ինչ ճիշտ է անում, արդյո՞ք նրանց քաղաքացիները պետք է վճարեն Զելենսկու բոլոր քմահաճույքների համար»,- ասել է Վլադիմիր Պուտինի խոսնակը:

Դմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով

Կրեմլի սուր արձագանքը բացատրվում է, ոչ միայն Զելենսկու հարցազրույցում տեղ գտած այդ դրվագով, այլև եվրոպական մի շարք երկրների ղեկավարների դիրքորոշումներով:

Ֆինլանդիայի և Էստոնիայի վարչապետերը հավանություն են տվել Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներից զրկելու գաղափարին: Լատվիան, նշելով պատերազմի հանգամանքն, արդեն դադարեցրել է ռուսներին վիզաների տրամադրումը:

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն ասել է, թե «ճիշտ չէ, երբ Ռուսաստանը դաժան և ագրեսիվ պատերազմ է վարում Եվրոպայում և հենց այդ ընթացքում ռուսները հանգիստ երթևեկում են որպես զբոսաշրջիկներ, նորմալ ապրում ու կյանքն են վայելում Եվրոպայում»:

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարին
Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարին

Ֆրանսիայում ռուս զբոսաշրջիկներին վերջերս արգելել են այցելել միջնադարյան ամրոց-թագարան, որտեղ կան հին ռազմական արխիվներ: Նման միջադեպեր այս ժամանակաշրջանում հաճախ են պատահում:

Ռուսաստանի նախագահը և բարձրաստիճան այլ ղեկավարներ պնդում են, որ Արևմուտքում ռուսատյացության արշավ է սկսվել:

Արևմուտքը հավաստիացնում է, որ ռուսների նկատմամբ ազգային պատկանելության հանգամանքով հետապնդում երբեք չի եղել և չի կարող լինել:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG