Մատչելիության հղումներ

Կրեմլը սպառնում է թիրախավորել Ուկրաինայում «Բայրաքթարների» գործարանը


Ուկրաինայում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցումը կդառնա ռուսական զորքերի հարվածների թիրախ և նոր տառապանքներ կբերի ուկրաինացիներին, այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Նման կառույցի ստեղծման փաստն, իհարկե, անմիջապես ընկնում է ապառազմականացման թեմայի տակ։ Սա պետք է հասկանալ» ,- ասել է Կրեմլի խոսնակը։

Նախօրեին Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Baykar ընկերությունը մտադիր է Ուկրաինայում «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի գործարան կառուցել:

Ուկրաինացի դիվանագետը նշել է, որ թուրքական ընկերությունն արդեն ձեռք է բերել գործարանի համար նախատեսված տարածքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG