Մատչելիության հղումներ

Ուկրաինական բանակը կարողանում է լուրջ դիմադրություն ցույց տալ․ ուկրաինահայ վերլուծաբան


Ուկրաինական բանակը կարողանում է լուրջ դիմադրություն ցույց տալ, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը՝ նկատելով՝ կլասիկ գրավման ու առաջխաղացման ձև եղել է միայն Դոնբասում, որտեղ երեք իրար մոտ գտնվող բնակավայրեր է ռուսական կողմը գրավել։

«Մնացած բոլոր տեղերն իրենք փորձում են հարվածել քաղաքին, եթե չի ստացվում շրջանցում են ու գնում են առաջ։ Իրենց հիմնական նպատակը Կիևն է, երրորդ օրն է կանգնած են տարբեր ուղղություններով Կիևի շուրջ, ու պաշտպանությունը, երեկ ամբողջ օրը մատույցներում էին մարտերը», - ասաց Հակոբյանը։

Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ ռուսական շարասյուներն ունեին վառելիքի խնդիր։

«Իրենք շարասյունով գալիս էին, որտեղ վառելանյութը ավարտվել է, այնտեղ կագնել էին, ուկրաինական ուժերը, երբ որ մոտ էին եկել, նրանք կա՛մ հարվածել էին և ոչնչացրել էին, կա՛մ հարվածելու բան չէր եղել, թողել փախել էին շարասյուները», - ասաց Հակոբյանը՝ շարունակելով․ - «Կլասիկ գրավման դեպք միայն Արևելքում՝ Դոնբասում էր, էդ երեք բնակավայրը, որ ասացի, ու գրավել են Նոր Կախովկան հարավում՝ Ղրիմի ուղղությունից մտած, մնացած բոլոր տեղերում իրենք պարզապես շարասյուներով փորձում են առաջ խաղալ ու մարտեր են»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG