Ամերիկայի Միացյալ Նահանգները պահանջել է կիրակի օրը՝ փետրվարի 27-ին, Ուկրաինայի հարցով գումարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ:
Դիմումը պաշտոնապես ներկայացվել է, կանոնակարգի համաձայն՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահը պետք է նիստ նշանակի:
Այս տարի փետրվարի ընթացքում ՄԱԿ-ի ԱԽ-ում հերթագայության կարգով նախագահում է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան: