Մատչելիության հղումներ

Ղազախստանում իրավիճակը կայունացել է․ Դոորով


Ղազախստանում իրավիճակը կայունացել է, անցնող շաբաթվա կեսին հանվեց արտակարգ դրության ռեժիմը, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց «Ազատության» ղազախական ծառայության տնօրենը։

Տորոկուլ Դոորովի խոսքով՝ հիմա թե՛ իրավապաշտպանների, թե՛ հասարակ մարդկանց հիմնական մտահոգությունը կապված է մեծ թվով կալանավորների վիճակի և կարգավիճակի հետ։

«Հիմնական խոշոր միջազգային կազմակերպությունները՝ Human Rights Watch-ը, Amnesty International-ը, ինչպես նաև Ղազախստանի բազմաթիվ իրավապաշտպաններ անհանգստացած են ձերբակալվածների վիճակով: Նրանք խոսում են երկրում ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ իրենց համոզմունքների համար լայնածավալ բռնաճնշումների մասին», - ասաց ռադիոկայանի տնօրենը։

Ղազախստանում հեղուկ գազի գնաճին հաջորդած զանգվածային անկարգությունների և բախումների կապակցությամբ երկրի նախագահը հունվարի 4-ին մինչև հունվարի 19-ն արտակարգ դրություն էր սահմանել նախ Մանգիստաուի շրջանում, ապա` նախկին մայրաքաղաք և ամենախոշոր բնակավայր Ալմաթիում, և դրանից հետո էլ`ամբողջ երկրի տարածքում: Երկրի գլխավոր դատախազության վերջին տվյալներով՝ բախումների ժամանակ զոհվել է 225 մարդ։

Դոորովը փոխանցեց, որ ըստ դատախազության, զոհվածները հիմնականում ցուցարարներ են և նրանց մեջ կան նաև ահաբեկիչներ։

«Ամեն դեպքում, իրավապաշտպաններից շատերն ասում են, որ կարելի է ասել, որ այս անկարգությունների ժամանակ մոտ 200 խաղաղ բնակիչ է զոհվել», - ասաց «Ազատության» ղազախական ծառայության տնօրենը՝ շարունակելով․ - «Ռադիոկայանում մենք հիմա շատ ենք ներկայացնում ցուցարարներին ցրելու ժամանակ զոհված մարդկանց պատմությունները, որոնց մեջ կան հասարակ մարդիկ, նույնիսկ կան զոհեր, ում մարմինները իշխանությունները հրաժարվում են փոխանցել իրենց հարազատներին

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG