Մատչելիության հղումներ

Ղազախստանում Նազարբաևին զրկում են ցմահ պաշտոններից


Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել օրենսդրական փոփոխությանը, որով չեղարկվում է նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ցմահ պաշտոնները։ Այս մասին լրագրողներին ասել է պատգամավոր Կանատ Նուրովը։

Նա ասել է, որ օրենսդրական փոփոխությունը արդեն ուղարկվել է սենատ։

2019-ին նախագահի պաշտոնից հեռացած Նուրսուլթան Նազարբաևը հռչակվել էր Ազգային անվտանգության խորհրդի, ինչպես նաև Ղազախստանի ժողովուրդների ասամբլեայի ցմահ նախագահ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG