Ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում`«Նովայա Գազետա»-ն, «Ռիփաբլիք»-ը, «Ուանդերզայն»-ը, «Ֆորբս»-ի ռուսական հավելվածը, «Մեդուզա»-ն, «Դոժդ»-ը համերաշխության արշավ են սկսել` ի պաշտպանություն Կրեմլի կողմից հետապնդվող լրագրողների:
Վերջիններս այսօր նախագահ Պուտինին, Դաշնային անվտանգության ծառայության տնօրենին ու բարձրաստիճան մյուս պաշտոնյաներին ուղղված բաց նամակ են հրապարակել, որով կոչ են անում՝ դադարեցնել լրագրողների դեմ քրեական հետապնդումներն ու վերանայել լրատվամիջոցներին «օտարերկրյա գործակալ» կամ` «անցանկալի կազմակերպություն» պիտակելու որոշումները:
Միայն այս տարի այդ պիտակը տրվել է ավելի քան քսան լրագրողների ու լրատվամիջոցների, դրանց մի մասը, այդ թվում` անկախ հայացքներով հայտնի «Դոժդ» հեռուստաընկերությունն այժմ կանգնած են փակման վտանգի առջև: