Մատչելիության հղումներ

«Նոան» երկրորդ անգամ նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի ուղեգիր


«Նոա»-«Օլիմպիա» հանդիպումը Աբովյանի մարզադաշտում, 28 օգոստոսի, 2025թ.
«Նոա»-«Օլիմպիա» հանդիպումը Աբովյանի մարզադաշտում, 28 օգոստոսի, 2025թ.

Հայաստանյան ֆուտբոլային ակումբներից միայն «Նոա»-ն կշարունակի պայքարը եվրագավաթների մրցաշարերի հիմնական փուլում։

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում սեփական հարկի տակ Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն 3:2 հաշվով հաղթեց սլովենական «Օլիմպիա» ակումբին և անցավ Լիգայի փուլ։

Առաջին խաղում մրցակցի հարկի տակ «Նոա»-ն հաղթել էր 4:1 հաշվով։

Լիգայի փուլի վիճակահանությունը կանցկացվի վաղը:

Նախորդ տարի «Նոա»-ի մուտքը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլ մեկնարկել էր հաղթանակով՝ չեխական «Մլադա Բոլեսլավ»-ի նկատմամբ։ Հայաստանյան ակումբը հանդիպումներ անցկացրերց նաև Անգլիայի «Չելսի»-ի, կիպրական APOEL-ի, սերբական «Բաչկա Տոպոլա»-ի և իսլանդական «Վիկինգուր»-ի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG