Իր ծառայակիցներից մեկին սպանելու, մյուսին դիտավորությամբ մարմնական ծանր վնասվածք հասցնելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը արդեն 11-րդ օրն է՝ չի քանդում բերանի կարերը։ Այս մասին տեղեկացանք ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից։
Զինծառայողներ Լյուքս Ստեփանյանին սպանելու, Հրաչյա Սարգսյանին մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքներով կալանավորված 20-ամյա զինվորն ու նրա ընտանիքը արդարադատություն են պահանջում։ Դավիթ Խաչատրյանը ծայրահեղ այս քայլին է դիմել մայիսի 8-ին դատական նիստից հետո, երբ մեղադրողը դատարանից պահանջել է նրան մեղավոր ճանաչել վերոնշյալ հանցանքների մեջ և դատապարտել 18 տարվա ազատազրկման։ Երիտասարդը չի ընդունում իր մեղքը, պնդում է, որ երկու մտերիմ ընկերների վրա չէր կարող դիտավորյալ կրակել, որ կատարվածը եղել է պատահականություն, գուցե զենքի հետ վարվելու կանոնների խախտում, բայց ոչ՝ դիտավորյալ սպանություն։ Նրա եղբայրը՝ Վարդան Խաչատրյանը, «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, որ մինչև բերանը կարելը Դավիթը զանգել է իրեն և ասել, որ չի ցանկանում մարդասպանի պիտակով ապրել:
«Ասեց՝ ավելի լավ է մեռնեմ, քան ինձ մարդասպանի աչքով նայեն։ Ես մարդասպան չեմ, ես իմ ընկերոջը չեմ սպանել։ Ոչ մեկդ ոչ եկեք հետևիցս, ոչ էլ... Հիմա ես ի՞նչ անեմ, եթե էդ երեխուն մի բան եղավ էնտեղ, ո՞վ պետք է պատասխան տա, դատախազը կարո՞ղ է պատասխան տալ իր արածի համար։ Ասաց՝ «գնում եմ մեռնելու», բերանն էլ կարել է, բերանը կարելը նշանակում է, որ ոչ հաց է ուտելու, ոչ մի բան։ Ինչո՞ւ չեն խոսում, ինչու չեն հրահանգում՝ երեխու գործը քանդել, գուցե ծածկադմփո՞ց են արել»,- վրդովված ասում էր եղբայրը։
Դեպքը տեղի էր ունեցել անցյալ տարվա մայիսին, զորամասի պահակախմբում. ըստ պաշտոնական տեղեկատվության, միջադեպին նախորդել է վիճաբանություն և Դավիթ Խաչատրյանը, չդիմանալով վիրավորական արտահայտություններին, իրեն ամրակցված ինքնաձիգից կրակելով սպանել է Լյուքս Ստեփանյանին, գլխից ծանր վիրավորել Հրաչյա Սարգսյանին։ Հրաչյան հիմա հաշմանդամ է, ծնողների պնդմամբ՝ գլխից ծանր վիրավորվելու պատճառով հիշողության մասնակի կորուստ ունի և միջադեպի մասին ոչինչ չի հիշում։ Տուժող Հրաչյա Սարգսյանն ու ծնողները չեն մասնակցում դատական նիստերին։
Դավիթ Խաչատրյանի ընտանիքը պնդում է, որ որևէ լուրջ վիճաբանություն չի եղել, ընկերներով «երեխայություն են արել», ճիշտ է՝ ինքնաձիգը լիցքավորված է եղել, բայց գործի նյութերով էլ հաստատվել է, որ կրակոցը տեղի է ունեցել զենքն իջեցնելու պահին։ Իսկ ինքնաձիգը, մեղադրյալի ընտանիքի անդամների հավաստմամբ, ձգանի մասում եղել է անսարք, ինչն էլ, նրանց համոզմամբ, դարձել է պատահական կրակոցի պատճառ, սակայն զենքի անսարքության համար զինվորի վերադասներից որևէ մեկը պատասխանատվություն չի կրել։
«Զենքը իջեցնելիս ձեռքը փախել է, կպել անսարք կուռոկին, կրակել է։ Այսքան գոռում են՝ Դավիթը էսպես, էնպես, իսկ ինչո՞ւ չեն խոսում, որ զենքն էլ է անսարք եղել»,- նշեց Վարդան Խաչատրյանը,- «Դավիթը հարյուր անգամ իր օֆիցերին զգուշացրել է, որ զենքի կուռոկի մեջ, որ ձգվում է, պրուժինը չկա, մեզ էլ զանգել ասել է, եթե կարող եք՝ ճարեք, ուղարկեք: Բայց դա էնպիսի բան չի, որ ես գնամ խանութից առնեմ առանց թույլտվության։ Էդ որ գոռում են՝ Դավիթը մարդասպան է, ինչո՞ւ չեն գոռում, որ բանակի զենքն էլ է անսարք.. Դա չե՞ն ուզում ասեն, թող ասեն, թե՞ բանակի ղեկավարից վախենում են»։
«Դիմե՞լ եք պաշտպանության նախարարին»՝ հարցին, մեղադրյալի եղբայրը պատասխանեց. - «Սեյրան Օհանյանը չգիտի՞, թե իր բանակում ինչ է կատարվում, չգիտի՞ թե էդ զենքի հարցը ինչու փակվեց գնաց, բոլորն էլ լավ գիտեն»։
«Ինչի՞ համար այլ պատժվողներ չեղան, քանի՜ անգամ է երեխաս դիմել, ինչո՞ւ պիտի նոր զենք չտային, հետո կանգնեցնեին ժամապահ»,- հարցնում էր մայրը՝ Լիդա Ժամհարյանը,- «Դա ո՞ւմ մեղքն է, ո՞ւր են նրանք, ինչո՞ւ է միայն Դավիթը կանգնած դատարանի առաջ»։
Եղբոր՝ Վարդան Խաչատրյանի փոխանցմամբ, գնդակը նախ կպել է Հրաչյա Սարգսյանին, հետո պատին, հետո այնտեղից հետ է եկել և սպանել Լյուքս Ստեփանյանին, ինչը, ըստ նրա, բացառում է դիտավորությունը։ Երբ Դավիթը տեսել է ընկերներին ընկած, ուշաթափվել է, հետո չորս օր եղել է «խախտված վիճակում, ստրեսի մեջ»:
«Տեսել է երկու ընկերներին արյունլվա ընկած, գոռացել է՝ էս ի՞նչ եղավ... Էն էլ այն ընկերները, որ ամեն օր իրար հետ են եղել, ամեն օր, լույսը բացվել է՝ իրար հետ են եղել, հաց կերել են իրար հետ, ասում է՝ Լյուքսի ծնողները հաց էին ուղարկում, առանց ինձ հաց չէր ուտում, ես եմ հաց տարել, առանց իրար հաց չեն կերել... Սա այդ դեպքը չի, թող հասկանան, նա չի սպանել իր ընկերոջը, անզգույշ բան է եղել, վատ բան է եղել »,- նշեց եղբայրը, հավելելով, որ դատարանում ցուցմունքներում Լյուքսի անունը տալիս Դավիթն ամեն անգամ լաց է եղել։
«Ոչ ոք չի ասում, թող ազատվի պատասխանատվությունից, թող սահմանեն նույն պատժաչափը, բայց՝ զենքի օգտագործման կանոնները խախտելու արարքի համար համար, ոչ թե դիտավորյալ սպանության»,- ասում էին կալանավորի հարազատները։ Նրանք չեն բացառում, որ գուցե քննչական մարմինը ձգտում է այսպես մեղմել սպանված Լյուքս Ստեփանյանի ծնողների վիշտը, բայց կարծում էին, որ անարդար դատավճռով վերջնականապես կխեղվի առանց այն էլ խեղված ևս մի ճակատագիր:
«Իմ երեխան սրտի խնդիր ունի, հետին պատի հաղորդչականության խանգարման դիագնոզով տարել են բանակ, ես չգիտեմ, ինչ վիճակում է նա հիմա»,- լալիս էր Դավիթ Խաչատրյանի մայրը,- «Շատ ցավում եմ երեք ճակատագրերի համար, որովհետև չեմ սպասել կյանքում նման հարված։ Իմ երեխաներին մարդ եմ մեծացրել, ինքը փորձում է ապացուցի, որ միտումնավոր ոչինչ չի արել, չգիտեմ ինչ է լինելու իմ երեխայի ճակատագիրը։ Դրա համար առաջինը խոնարհվում եմ Լյուքսի մոր առաջ և շատ եմ խնդրում, որ իր հոգու խորքում մի նռան հատիկի չափ լուսավոր կետ պահի իմ երեխայի համար... Ես իրեն հասկանում եմ, հասկանում եմ ինչ է կորցրել, մենք իր հետ հավասար կորցրել ենք Լյուքսին, և ամբողջ կյանքում այդ ցավը մեր մեջ մխալու է»։
Դավիթ Խաչատրյանի հայրը՝ Ռաֆայել Խաչատրյանը, արդարադատության խնդրանքով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, զինդատախազին, արդարադատության նախարարին ու օմբուդսմենին։
Հաջորդ դատական նիստը նախատեսված է մայիսի 30-ին։