Բանակում անցած տարվա մայիսի 15-ին ծառայակցի կրակոցից գլխից ծանր վիրավորված Հրաչյա Սարգսյանը այս պահին միայն մեկ ցանկություն ունի՝ առողջությունը վերականգնվի ու կարողանա ինքնուրույն ազատ տեղաշարժվել։
19-ամյա երիտասարդը համաձայն է, որ հրաշքով է փրկվել։ Դեպքից հետո մոտ մեկ ամիս նա անգիտակից պառկած էր հիվանդանոցում, վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։ Հիմա, չնայած ձախ կողմի շարժումները պարալիզացված են, բայց ֆիքսատորի օգնությամբ տանը քայլում է։ Առաջին կարգի հաշմանդամ է։
«Մենակ կուզեի վերականգնվել, ուրիշ ոչ մի բան։ Ձախ կողմի թուլությունն է, չեմ կարողանում տիրապետել, մատներս չեմ կարողանում ինքնուրույն բացել, շատ ուրախ կլինեի, որ մի օր վեր կենայի ու տեսնեի՝ ես եմ բացում»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց վիրավոր երիտասարդը.- «Մի տեսակ ոնց որ բանտարկված լինես, որ չես կարողանում քո ուզածն անես, քո ուզած ժամանակին դուրս գաս, քո ձեռքով մի բան անես»։
Հարցին, թե զղջո՞ւմ է, որ բանակ է գնացել, Հրաչյա Սարգսյանը պատասխանեց. «Չէ... ուղղակի, չգիտեմ... չէի ուզի որ այս դեպքը լիներ։ Երբեմն ինձ թվում է, որ երազ եմ տեսել, երազ է եղել»։
Նոյեմբերյանի զորամասի պահակատան տարածքում տեղի ունեցած այս միջադեպը, որի մասին երիտասարդը պնդում է, որ ոչինչ չի հիշում, բավական մեծ աղմուկ էր հանել։ Ըստ մեղադրական եզրակացության, զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ Դավիթ Խաչատրյանն էր իրեն ամրակցված ինքնաձիգից կրակելով գլխից ծանր վիրավորել Հրաչյա Սարգսյանին և սպանել 19-ամյա զինծառայող Լյուքս Ստեփանյանին։ Ինչից հետո սպանված զինծառայողի հարազատները արդարադատության պահանջով, ի նշան բողոքի որոշել էին նրա մարմինը բերել կառավարության շենքի մոտ: Հիմա էլ այս գործով դատավարություններն են դրամատիկ ընթացք ստանում։ Հրաչյան ասաց, որ մանրամասներին քննիչների պատմածից է ծանոթ, չի պատկերացնում, որ իրենց ընկեր Դավիթը կարող էր նման բան անել։
Հայրը՝ Վաղինակ Սարգսյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ բժիշկներն օրինաչափ են համարում ուղեղի վնասումից հետո որդու մոտ հիշողության մասնակի կորուստը։
«Ասում են, որ նորմալ երևույթ է, որ եթե մարդը ստանում է ուղեղի ցնցում, տվյալ պահը, տվյալ օրը չի հիշում։ Ես մի քիչ մտավախություն ունեմ, որ ինքը չի հիշում, բայց բժիշկներն ասում են, որ պետք չէ մտավախություն ունենալ»,- ասաց նա։
Կալանավորված Դավիթ Խաչատրյանը մեղադրվում է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու մեջ, նրան սպառնում 15 տարուց մինչև ցմահ ազատազրկում։ Մեղադրական եզրակացության համաձայն, նա Լյուքս Ստեփանյանի հայհոյանքներին ու վիրավորական արտահայտություններին ի պատասխան է կրակել նրա ուղղությամբ, ու գնդակը կպել է նաև Հրաչյային։ Վիրավորվածի ծնողը ձեռնպահ մնաց այս առիթով որևէ մեկնաբանությունից՝ ընդգծելով, որ մեղադրյալին ամենախիստ պատիժն է սպառնում։
«Իրենց մեջ վեճ է եղել, բայց ես չեմ կարծում, որ այդ վեճն ինչ-որ մի լուրջ բան է եղել։ Թե հիմա ինչո՞ւ այդպես ստացվեց, ո՞վ էր այդտեղ մեղավոր, այսօր այդքան էլ որոշիչ չէ, որովհետև երեք ճակատագիր է խեղվել վերջապես... ի՞նչ մեղավորների մասին է խոսքը. հիմա՝ Լյուքսը նրան հայհոյեց, թե նա Լյուքսին հայհոյեց, թե ինչ եղավ, փաստորեն երեքի ճակատագիրն էլ խեղվեց... Լյուքսը՝ Աստված հոգին լուսավորի, իմ որդին էլ այսպես...»,- ասաց Վաղինակ Սարգսյանը.- «Բոլորի ցուցմունքներով իմ որդին բացարձակ չի մասնակցել վիճաբանությանը, Հրաչյան ընդամենն ասել է՝ զենքն իջեցրու, խաղալիք չի։ Մի գնդակ է եղել արձակված , Հրաչյայից անցել է Լյուքսին։ Հա, ի դեպ, շրջանառության մեջ լուրեր կան, թե իբր Դավիթի ընտանիքի հետ ենք պայմանավորվածության եկել, թե ինչ, տգիտության վերին աստիճան... մարդն ինչքան պիտի սրիկա լինի, որ նման արտահայտություններ անի»։
Ի դեպ, մինչ ծառայությունը Հրաչյան ապրել է Ռուսաստանում, հայրը հատուկ նրան ետ է ուղարկել Հայաստան, որ բանակ գնա։ Հարցին, թե զղջո՞ւմ է , որ որդուն չի ազատել բանակից, Վաղինակ Սարգսյանը պատասխանեց.- «Չէ... Հավատացեք, ամեն ինչ ի վերուստ է՝ մեր ճակատագրերը։ Գուցե բանակից ազատեի, ավելի վատ բաների հանդիպեինք։ Ինչ վերաբերում է քարկոծողներին, որ մեր բանակում վիճակը վատ է, վատանում է և այլն, այդ քարկոծողներն ո՞ւմ բանակում են ծառայել, որ մեր բանակն էլ համեմատության մեջ են դրել»։
«Հայաստանի բանակում կան նաև նախօրեի հերոսի նման տղաներ, որ իր կյանքի գնով հետ մղեց ադրբեջանցիների դիվերսիան»,- ընդգծեց վիրավոր Հրաչյայի հայրը.- «Ծնողներից շնորհակալություն եմ հայտնում, որ նման զինվոր որդի են դաստիարակել, մեր օրերում շատ դժվար է նման տղաների հանդիպել»։