Տավուշի մարզի զորամասերից մեկում մայիսի 15-ին սպանված 19-ամյա զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատները, ովքեր երեկ որոշել էին ի նշան բողոքի, սպանված զինծառայողի դին իր ծննդավայր Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղից տեղափոխել Երեւան, լսելով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հորդորները` Սեւան - Երեւան մայրուղուց ետ դարձան գյուղ:
Սպանված զինվորի դին հողին հանձնվեց շաբաթ օրը Վերին Գետաշենի գերեզմանատանը: Հուղարկավորությանը ներկա էր նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Հուղարկավորությունից հետո պաշտպանության նախարարն այցելեց Լյուքս Ստեփանյանի տուն, մոտ մեկ ժամ զրուցեց նրա ծնողների հետ: Սպանված զինծառայողի տանից դուրս գալուց հետո Օհանյանը պատասխանց «Ազատություն» ռադիոկայանի հարցերին:
«Իհարկե, շատ ցավալի դեպք է: Միջանձնային հարաբերությունների խախտման, վեճի արդյունքում մեկը մյուսին չի հանդուրժել: Եվ այնպես է ստացվել, որ ավտոմատը իջեցնելիս ինքը կրակել է», - նշեց Օհանյանը, - «Մենք էլ ենք շատ վատ վիճակում, մենք էլ չենք հասկանում, որովհետեւ երկու զինծառայողներն էլ լավ են ծառայել, տվյալ զորամասը մեր Զինված ուժերի լավագույն զորամասերից մեկն է, տվյալ ստորաբաժանումը կարգապահ ստորաբաժանում է եղել, բայց մեկ բան կարող եմ ասել եւ ծնողներին էլ ասացի` նախ զինվորի հիշատակը միասին մենք վառ պետք է պահենք, եւ անպայման անելու ենք, որպեսզի մեղավորները պատժվեն»:
Զինծառայող 20-ամյա Դավիթ Խաչատրյանի արձակած կրակոցների հետևանքով տեղում մահացել էր նրա ծառայակից Լյուքս Ստեփանյանը, իսկ մեկ այլ զինծառայող` 19-ամյա Հրաչյա Սարգսյանը, գլխից վիրավորվել:
«Հանցագործություն կատարողը մեզ համար հասկանալի է, որը նաեւ վիշտ է բերել իր ծնողներին էլ», - ասաց Օհանյանը, այդուհանդերձ նշելով, որ ծառայողական պարտականությունների մեջ թերանալու համար կպատժվեն նաեւ զորամասի պաշտոնատար անձինք` հրամանատարական կազմը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին` ի վերջո, ինչո՞ւ էին մարդիկ հասել Սեւան – Երեւան մայրուղի, ի՞նչ էր նրանց պահանջը, Օհանյանը պատասխանեց. - «Մարդիկ պահանջում են, որպեսզի հանցագործություն կատարողը պատժվի: Մարդիկ, մի քիչ էլ հասկանալով ծնողների այդ իրավիճակը, մի քիչ հակաօրինական քայլեր են պահանջում` տեղում պատժենք, գնդակահարենք, որն, իհարկե, անընդունելի է, եւ ինձ եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին միասին հաջողվեց իրենց համոզել, հիմնավորել, որ այդպես չի կարելի, պետք է գործել օրենքի շրջանակներում: Ցանկությունների մեջ նաեւ ուշադրությունն է նրանց նկատմամբ: Ես, նաեւ պատերազմի միջով անցնելով, շատ ավելի դաժան բաներ եմ տեսել եւ գիտեմ, որ այդ ամենը դրական արդյունքի հասցնելու համար պետք է պարզապես շփվել մարդկանց հետ, մոտենալ, հասկանալ ինչումն է խնդիրը»:
Պաշտպանության նախարարը հավելեց, որ Զինված ուժերում բավական լուրջ աշխատանք է կատարվում միջանձնային հարաբերությունների բարելավման ուղղությամբ, կարգապահությունը ավելի ու ավելի ամրապնդվում է:
«Պարզապես դեպքերը, որոնք տեղի են ունենում, կան որոշ մարդիկ, որոնք նաեւ փորձում են շահարկել այդ ամենը», - հավելեց Սեյրան Օհանյանը:
Պաշտպանության նախարարը կոչ արեց փոխադարձ հանդուրժողականություն ցուցաբերել, ինչը դրականորեն կազդի Զինված ուժերում միջանձնային հարաբերությունների հաստատման վրա: