19-ամյա զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական առաջին նիստը բավական լարված անցավ. զինվորի հայրը՝ Իշխան Ստեփանյանը նույնիսկ ինքնասպանության փորձ կատարեց։
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում իրավիճակը սրվեց այն պահին, երբ նիստը նախագահող դատավոր Զոյա Զաքինյանը հայտարարեց, որ նիստը հետաձգվում է, քանի որ ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպանները հայտնել էին, որ իրենք վթարի են ենթարկվել և չեն կարող ներկայանալ դատին։ Այս հանգամանքը զայրացրեց տուժող կողմին, և վիճաբանություն սկսվեց։
Նրանք պահանջում էին հանդիպում դատարանի հետ, որպեսզի պարզաբանում ստանան, թե ինչ հիմքով է հետաձգվում դատը։ Անգամ դատական կարգադրիչները չէին կարողանում հանգստացնել հարազատներին։
Ի վերջո մոտ տասը րոպե վիճաբանությունից հետ ծնողներին և հարազատներից մի քանի հոգու թույլ տվեցին հանդիպել դատավորի հետ։ Նրանք պահանջում էին շարունակել դատը առանց պաշտպանների, նաև պահանջում էին, որ դատարանը տեղեկանք տրամադրի այն մասին, որ վթարը իրականում տեղի է ունեցել, և նիստը հիմնավոր է հետաձգվում։
«Մենք հենց նոր Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացել ենք, որ վթար տեղի չի ունեցել Երևան-Սևան ճանապարհին։ Դուք որպես դատավոր, որպես կին, որպես մայր ո՞նց եք թույլ տալիս, որ նման սուտ հայտարարությամբ հանդես գան»,- վրդովված հարցնում էր հայրը։
Հարազատներին և լրագրողներին սենյակից դուրս հրավիրեցին, փորձում էին դուրս հրավիրել նաև դատարանի շենքից։ Հարազատներից Մուրադ Մուրադյանը «Ազատության» հետ զրույցում նիստի հետաձգումը «միտումնավոր» համարեց։
Լյուքս Ստեփանյանը մահացել էր 2013 թվականի մայիսի 15-ին։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ Դավիթ Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակել էր, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված 19-ամյա զինծառայող Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից անմիջապես մահացել էր, իսկ մյուս զինծառայողը՝ 19-ամյա Հրաչյա Սարգսյանը, գլխից վիրավորվել:
Դեպքից մի քանի օր անց Լյուքս Ստեփանյանի հայրը, ի նշան բողոքի, որոշել էր որդու դին բերել Երևան՝ կառավարության շենքի մոտ, սակայն պաշտպանության նախարարը ճանապարհի կեսին ընդառաջ գնաց և խոստացավ հետամուտ լինել, որ բոլոր մեղավորները պատժվեն։
Ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ «սպանություն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, և 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը։ Հոդվածներից առաջինը նախատեսում է 8-15 ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ պատիժ, իսկ երկրորդը՝ 3-7 տարի։
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա երկու շաբաթ անց։