Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն բացահայտված չարաշահումների վերաբերյալ դիրքորոշում կհայտնի


Քաղաքաշինության եւ պետական գնումների ոլորտում Վերահսկիչ պալատի բացահայտած չարաշահումների վերաբերյալ Հանրապետականը միայն քննարկումներից հետո դիրքորոշում կհայտնի, Ազգային ժողովում այսօր կայացած ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

«Ամենակարեւորը՝ քաղաքական դիրքորոշումն է, վարչարարական դիրքորոշում, եթե անհրաժեշտություն լինի՝ նաեւ քրեական որոշում», - ասաց Սահակյանը։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ այսինքն Հանրապետակա՞նը պետք է որոշի պատժել չարաշահողներին, թե ոչ, Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. - «Եթե կգտնենք, որ այս թափթփվածությունը, թերությունները, փոշիացումները, անարդյունավետ օգտագործումները՝ դա քաղաքական որոշման խնդիր է։ Եթե կլինեն հանցագործություններ՝ դա քրեական որոշման խնդիր է։ Եթե կլինեն այդպես հատվածային, ոլորտային առումով խնդիրներ, որտեղ չինովնիկներ են մեղավոր՝ այդտեղ կլինեն նաեւ վարչարարական մոտեցումներ»։

Հիշեցնենք՝ Վերահսկիչ պալատը չարաշահումների հայտնաբերման դեպքում կարող է դիմել դատախազություն, բայց դատախազությանն էլ ոչինչ չի խանգարում այդ հաղորդումներին սեփական նախաձեռնությամբ ընթացք տալ։

Ընդդիմադիրներն ասում են՝ Վերահսկիչ պալատի բացահայտումներով պետք է կոնկրետ քրեական գործեր հարուցվեն։

«Եթե Ազգային ժողովը թատրոն չէ, եւ այն փաստաթուղթը, որը ներկայացված է որպես Վերահսկիչ պալատի հաշվետվություն, դա բեմադրություն չէ, բոլոր խմբակցությունների ղեկավարները իրենց ստորագրությամբ այս փաստաթուղթը պետք է վերնագրեն որպես հաղորդում հանցագործության մասին եւ հղեն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, որից հետո պետք է հետեւեն, որպեսզի պարտադիր հարուցվեն տարբեր դեպքերի հետ կապված քրեական գործեր», - ասում է «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը։

Իր հերթին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշում է. - «Խոստովանություն առանց ապաշխարհության՝ ցինիզմն է»։

«Օրինաց երկրից» Հովհաննես Մարգարյանն առաջարկեց՝ շքեղության հարկից բացի կշտանալու հարկ պետք կլինի մտցնել։ Եղել են այդպիսի ժամանակներ, երբ մարդիկ հանցագործություն են կատարել ու դրա համար չեն պատժվել։ Հիմա, ասում է ՕԵԿ֊ական գործիչը, անցել են այդ ժամանակները։
«Նրանց հացը չեմ ուզում կտրել, բայց այսօր ստիպված ե

Կոալիցիայի անդամ «Օրինաց երկրից» հնչող այս պնդումներին չի հավատում ՀԱԿ֊ից Արամ Մանուկյանը։ Պատգամավորը համոզված է՝ շոուներ կլինեն, սակայն կոռուպցիոն համակարգն ամբողջությամբ իշխանությունը չի ցանկանա վերացնել։

«Իրենց համակարգը կքանդվի, եթե հանկարծ իրենց մտքով անցնի այդպիսի բան անել։ Այդ համակարգը նպատակային է ստեղծված, որ այս մարդկանց այդ գործերի մեջ բռնես, ձեռքիդ մեջ պահես, ինչպես ուզես, այդպես էլ վարվես նրանց հետ», ֊ ասում է Մանուկյանը։

Գալուստ Սահակյանն արձագանքում է՝ ընդդիմությունը զրոյական դաշտում է։

«Նրանց հացը չեմ ուզում կտրել, բայց այսօր ստիպված եմ ե՛ւ մեր գործն անել, ե՛ւ ընդդիմադիրներինը», ֊ ասում է նա։

Արդո՞ք Գալուստ Սահակյանի նման հայտարարությունների պատճառը հայաստանյան ընդդիմության թուլությունը չէ։

Դաշնակցությունից Արմեն Ռուստամյանն ասաց՝ ընդդիմության հիմնական խնդիրը պառակտվածությունն է․ ֊ «Ընդդիմությունը եթե չի կարողանում միավորվել, սա արդեն լուրջ հնարավորություն է տալիս իշխանություններին ինչ ուզենան՝ անեն»։
XS
SM
MD
LG