Առաջիկա չորս տարիների ընթացքում Երեւանում չի լինելու անբարեկարգ բակ, երեքշաբթի Երեւանի քաղաքապետարանում համոզմունք հայտնեց նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողության ժամանակ:
Սերժ Սարգսյանը գովեստի շռայլ խոսքեր հղեց քաղաքապետի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնող Մարգարյանի հասցեին` նշելով, որ եթե նա եւ նրա թիմակիցները շարունակեն վայելել երեւանցիների վստահությունը, ապա մայրաքաղաքում շատ բան կարող են անել:
«Փառք ու պատիվ Երեւանի քաղաքապետին եւ ավագանուն, որ կարողացան տքնաջան աշխատանքի շնորհիվ նորից շահել երեւանցիների վստահությունը եւ նրանց օգնությամբ եւ օժանդակությամբ արդեն հարյուրավոր բակեր վերադարձվել են իրենց օրինական տերերին` բնակիչներին եւ առաջին հերթին երեխաներին: Ես ուղղակի համոզված եմ, որ ապագա չորս տարիների ընթացքում Երեւանում չի լինելու անբարեկարգ բակ», - ասաց նախագահը:
Իր ելույթում Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաեւ մայիսի 5-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններին` ընդգծելով, թե դրանք բարեհաջող ավարտ ունեցան: Հիշեցնենք, իշխող Հանրապետականը այդ ընտրություններում ստացավ 50 տոկոսից ավելի ձայն. արդյունքում Հանրապետականի ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնող Տարոն Մարգարյանը համարվեց Երեւանի ընտրված քաղաքապետ:
«Եվ ես շնորհակալ եմ բոլոր երեւանցիներին, որ վստահեցին Տարոն Մարգարյանին եւ նրա գլխավորած ցուցակին տվեցին իրենց ձայների գերակշիռ մասը: Վստահեցին, որովհետեւ նախորդ երկու տարիների ընթացքում Տարոն Մարգարյանն իրեն դրսեւորեց որպես համեստ, ազնիվ, մարդամոտ եւ Երեւանի պրոբլեմներով մտահոգ քաղաքապետ», - ասաց նա:
Տարոն Մարգարյանը, ստանձնելով քաղաքապետի պաշտոնը, երդվեց պահպանել Հայաստանի սահմանադրությունը, ազնվորեն կատարել Երեւանի քաղաքապետի լիազորությունները, գործել ի բարօրություն Երեւանի բնակիչների:
Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը մասնակցում էր Երեւանի ավագանու 65 անդամներից 59-ը, ներառյալ «Բարգավաճ Հայաստանը» ողջ կազմով: Բացակայում էր միայն «Բարեւ, Երեւան» դաշինքը: Արարողությանը ներկա էր քաղաքական ողջ վերնախավը` վարչապետը, արտգործնախարարը, պաշտպանության նախարարը, Ամենայն Հայոց կաթողիկոսը: «Քրիստոնեական սիրով ու ոգով» Մարգարյանին վերընտրության կապակցությամբ ողջունեց նաեւ արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը: Նա հիշեցրեց, որ երկու տարի առաջ, երբ Տարոն Մարգարյանն առաջին անգամ ստանձնում էր քաղաքապետի պաշտոնը, նախագահ Սերժ Սարգսյանը նրան հորդորել էր` «Տարոն, հուսախաբ չանես»:
«Ահավասիկ, մեկ ու կես տարի անց մենք կարող ենք վստահորեն արձանագրել, որ մշակը իր վարձքին արժանի է», - ընդգծեց արքեպիսկոպոս Կճոյանը:
«Ուրիշ քանդող չէր եղել էս 20 տարվա մեջ»
Քաղաքապետի երդմնակալությանը ներկա էր նաեւ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ում պատկանող Փակ շուկայում ապամոնտաժման աշխատանքներ են սկսվել: Տարոն Մարգարյանը, հիշեցնենք, շաբաթ օրը հայտարարել էր, թե կառուցապատողը նպատակ ուներ բազմաբնակարան շենք կառուցել այնտեղ, սակայն քաղաքապետարանը կանխել է շինարարությունը: Այսօր Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում խոստովանեց, որ խախտել է օրենքը, դրա համար էլ քանդում են շինությունը:
«Դե խախտել էի, որ էկան քանդեցին, ի՞նչ եք ուզում», - ասաց նա:
Չնայած այն հանգամանքին, որ ապօրինի շինությունը քանդում են, Ալեքսանյանը ասաց, թե Տարոն Մարգարյանը լավագույն քաղաքապետն է. - «Որովհետեւ էկավ, շուկաս քանդեց, այ դրա համար: Ուրիշ քանդող չէր եղել էս 20 տարվա մեջ», - ասաց նա:
Ալեքսանյանը վստահեցրեց, որ բազմաբնակարան շենքի փոխարեն Փակ շուկայում «շուկա է լինելու». - «Յոթ հատ էրեխա ունեմ, որտեղ պետք ա պահեի, այ էդտեղ էի ուզում սարքեի, պահեի», - ծիծաղեց նա:
Պատասխանելով հարցին, թե տեղյակ է, որ իր գործընկեր, ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Փակ շուկայում կառուցված ապօրինի շինարարության կապակցությամբ իրավապահ մարմիններին հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, Ալեքսանյանը զարմացավ, թե ի՞նչ է արել, ընդամենը շենք է կառուցել:
«Որ Զարուհի Փոստանջյանը չբողոքեր, չէին գա, քանդեին, ապրի ինքը: Ի՞նչ եմ արել, այ ազիզ ջան: Շենք եմ կառուցել, հո չեմ քանդե՞լ», - տարակուսեց պատգամավորը:
Դիտարկմանը, թե օրենքի խախտումով է կառուցել` առանց թույլտվության, խորհրդարանական ընտրություններին իշխող Հանրապետականի սատարումը ստացած պատգամավորը արձագանքեց. - «Հուուուուուու, շուկայի հետ ես վապշե կապ չունեմ, ո՞ր օրենքից ես խոսում, գնա»:
Փակ շուկայի տարածքում ապօրինի շինություն կառուցելու այս պատմությունն ուշագրավ է նրանով, որ երկու տարի շարունակ քաղաքապետարանը այդպես էլ չէր բացահայտում, թե ինչ է կատարվում այդ պատմամշակութային հուշարձանի տարածքում: Երկու տարի անց հանկարծակի պարզվում է, որ այնտեղ ապօրինի ինչ-որ շինություն են կառուցում: Թե ինչպե՞ս դա կարող էր տեղի ունենալ առանց քաղաքապետի իմացության, առնվազն տարօրինակ է: Երդմնակալությունից հետո Տարոն Մարգարյանին հարցրեցինք, թե ինքը ե՞րբ իմացավ, որ կառուցապատողը ցանկանում է բազմաբնակարան շենք կառուցել այնտեղ: Տարոն Մարգարյանը կոնկրետ պատասխան չտվեց:
«Կա ընթացակարգ, պետք է առաջնահերթ, սահմանված կարգով արձանագրությունը կազմվի, նոր քայլը կատարենք քանդման: Եթե վարչական արձանագրությունը չկազմվի, մենք իրավասու չենք քանդման աշխատանքներ իրականացնել: Այդ պրոցեսը անցնելուց հետո մենք միանգամից աշխատանքները սկսեցինք, եւ ձեզ բոլորիդ վստահեցնում եմ` այնտեղ բազմաբնակարան շենք չի կառուցվելու: Փակ շուկան վերականգնվելու է եւ գործելու է որպես շուկա», - ասաց քաղաքապետը:
Պատասխանելով այն հարցին, թե դիմելո՞ւ է իրավապահ մարմիններին` հաշվի առնելով, որ Փակ շուկայի տարածքում առանց թույլտվության շինարարական աշխատանքներ են կատարվել, քաղաքապետը պատասխանեց. - «Քանդման աշխատանքները շարունակվում են, ինչի՞ համար դիմենք»:
Տարոն Մարգարյանն այսօր կրկին խուսափեց պատասխանել իր եկամուտների հետ կապված հարցին եւ ինչպես միշտ խորհուրդ տվեց մամուլ կարդալ, քանի «այդ հարցին նա պատասխանել է մամուլում»:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը, օգտվելով քաղաքապետի պաշտոնական հայտարարագրից, Մարգարյանի ունեցվածքը գնահատել էր 6 միլիոն դոլարից ավելի: Թե ինչ միջոցներով է 35-ամյա քաղաքապետը կուտակել դրանք, առայսօր մեկնաբանություն չի տրվել: