Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը որոշել է այսօր չմասնակցել քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը:
Անցած շաբաթ օրը մայրաքաղաքի նորընտիր ավագանու առաջին նիստում «Բարեւ Երեւան»-ը բոյկոտեց նաեւ ավագանու մշտական հանձնաժողովների ղեկավարների ընտրության քվեարկությունները` պատճառաբանելով, որ ավագանին ձեւավորվել է կեղծված ընտրությունների արդյունքում:
Քաղաքապետի երդմնակալության արարողությանը չմասնակցելու պատճառների մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց. - «Որովհետեւ այն ընտրությունները, որոնք տեղի ունեցան մայիսին, դա շատ հեռու էր ժողովրդավարական, նորմալ ընտրություններից: Կարծեք թե իմ տեսած ամենախայտառակ ընտրություններից մեկն էր, որտեղ քիչ էր մնացել ընտրակաշառքը հենց քվեասենյակում, քվեատուփի կողքը բաժանեին` այնքան համատարած էր, եւ նույնիսկ տեղամասերի շրջակայքում էին մեքենաներից բաժանում»:
«Իհարկե, ցավալի է, որ ուժային կառույցները դա չէին նկատում, բայց, համենայն դեպս, մենք դա նկատում էինք, եւ ամբողջ հասարակությունն է դա տեսել, ուստիեւ միայն դա բավարար էր այս ընտրությունները չեղյալ հայտարարելու համար», - շարունակեց ընդդիմադիր գործիչը:
«Էլ չեմ խոսում նրա մասին, որ ադմինիստրատիվ ռեսուրսը շատ խայտառակ ձեւով օգտագործվեց, չեմ խոսում թաղային խուժանի մասին` ոչ թե նույնիսկ հեղինակությունները, այլ թաղային խուժանն էր արդեն մասնակցում», - ասաց Մարտիրոսյանը` շեշտելով. - «Այս պայմաններում անցկացված ընտրությունների արդյունքները մեզ համար ընդունելի չեն կարող լինել, եւ դա է պատճառը, որ մենք չենք մասնակցելու երդման արարողությանը»:
«Ժառանգության» փոխնախագահը բացարձակապես որեւէ հակասություն չի տեսնում ընտրություններում նման խախտումների մասին իրենց հայտարարությունների եւ «Բարեւ Երեւան»-ի կողմից ավագանու մանդատները ընդունելու միջեւ:
«Բացարձակ, բացարձակ որեւէ հակասություն չկա: Այդ մանդատները ոչ իշխանություններն են մեզ նվեր տվել, ոչ էլ իրենք են մեզ համար կեղծիքներ արել, որ մենք այդ մանդատները ստանանք, այդ մանդատները մեր ընտրողներն են մեզ տվել», - հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը եւ շարունակեց. - «Այդ մանդատները մեզ ոչ թե նվեր է տրված ընտրողների կողմից, այլ դա պարտականություն է, որ մենք գնանք իրենց շահը փորձենք ներկայացնել, պաշտպանել քաղաքապետարանում: Էլ չեմ խոսում նրա մասին, որ միակ խմբակցությունը, որը Ընտրական օրենսգրքին համապատասխան անցել է, դա «Բարեւ Երեւան» դաշինքն է»:
«Այնպես որ, որեւէ հակասություն այստեղ չկա: Մենք ոչ թե ինչ-որ մեկից ընծա ենք ստացել` իշխանություններից մանդատ, որ հիմա էլ չմասնակցելով ինչ-որ հակասություն լինի, հակառակը` մենք հենց քաղաքացիների կողմից ենք այդ վստահությունը ստացել, այդ պարտականությունը ստացել, որ մեզ վրա դրվելու է, եւ մենք հենց դա ենք իրացնելու, եւ ոչ թե ինչ-որ կեղծված հանդիսությունների ենք մասնակցելու», - ամփոփեց ընդդիմադիր գործիչը: