«Բյուջեի կատարողականում գրված է բառացիորեն հետեւյալը. սեփական արբանյակի թողարկման եւ այն Հայաստանին հատկացված գեոստացիոնար ուղեծրում տեղակայելու նպատակով 2012 թվականին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության համակարգում ստեղծվել է «Արմկոսմոս» փակ բաժնետիրական ընկերությունը։ 2012 թվականի դեկտեմբերի 19-ին ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում Հայաստանը կոնսենսուսով ընտրվել է ՄԱԿ–ի բաց տիեզերքի օգտագործման կոմիտեի լիիրավ անդամ։ Տիեզերքը նվաճած գերտերությունները հասկացան, որ ի դեմս Հայաստանի՝ հրապարակ է իջնում լրջագույն մրցակից իրենց համար», – նշեց Փաշինյանը, ապա, դիմելով պատգամավորների ելույթներին Ազգային ժողովի դահլիճում հետեւող վարչապետին, ասաց՝ Դուք փաստորեն հետեւություններ չեք արել Դիլիջանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն, Ջերմուկը միջազգային զբոսաշրջային կենտրոն, Գյումրին տեխնոպարկ դարձնելու ծրագրերից։ Դրանք, ինչպես հայտնի է, այդպես էլ չեն իրականացել։
Հայաստանի նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասաց՝ երկրում կա տնտեսական աճ, նախորդ տարվա բյուջեն էլ կատարվել է, սակայն այս երկու պարզ նախադասություններով ազատվեցին նախորդ տարվա կառավարության աշխատանքներին վերաբերող՝ Բագրատյանի դրական գնահատականները։ Նա ասաց, որ նախորդ տարի մեր պաշտոնյաների հայտարարած 7.2 տոկոսանոց տնտեսական աճը նկարված է։
«Ասվում է՝ տնտեսությունն աճել է 7.2 տոկոս, բայց արի ու տես, որ ռեալ եկամուտները՝ 2.5 տոկոս։ Իսկ համախառն ներդրումները նվազել են։ Սա մի բացատրություն ունի. հայերը փողը աշխատում են, էկոնոմիկա ստեղծում են դրսում, դրսեցիները էկոնոմիկա ստեղծում են Հայաստանում, փողը դուրս են հանում։ Այ այսպիսի մի ֆանտաստիկ բացատրության դեպքում այս թվերը այսպես կարող էին լինել, որովհետեւ պետք է բացատրել, որ եթե աճ կա՝ ո՞ւր է գնացել այդ աճը», – ասաց Բագրատյանը՝ «ծիծաղելի, ղժժալու աստիճանի» որակելով նմանօրինակ բացատրությունները։
Կառավարության ներկայիս քաղաքականությունը սպառնում է երկրի ազգային անվտանգությանը, հայտարարեց ԲՀԿ–ն ներկայացնող Տիգրան Ուրիխանյանը։
«Որեւէ տնտեսագիտական հաշվարկով այդպես էլ հնարավոր չեղավ հիմնավորել, թե ինչպես է լինում, որ մեր տնտեսությունն աճում է, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ–ն ակտիվորեն նվազում է», – մեկնաբանեց ԲՀԿ–ական պատգամավորը։
Այս կառավարությունը սպանում է պետության նկատմամբ ժողովրդի հավատը, հայտարարեց դաշնակցությունից Արծվիկ Մինասյանը, ում պնդմամբ կառավարությունը ցանկանում է մասնավորեցնել Որոտան ՀԷԿ–երի համակարգը։
«Մի ընկերություն, որը էլեկտրաէներգիայի գնի բարձրացման դեպքում կարող է երկրին գերշահույթ ապահովել, ինչո՞ւ եք վաճառում», – հարցրեց Մինասյանը, – «Սրա մասնավորեցումը նշանակում է հերթական քայլ պետությանը վնաս պատճառելու ուղղությամբ»։
Ի դեպ, կառավարությունից որեւէ մեկն այսօր այդպես էլ չհերքեց, որ նման ծրագրեր իսկապես կան։
Ընդդիմադիրները դեմ են քվեարկելու կառավարության հաշվետվությանը, «Բարգավաճ Հայաստանը»՝ նույնպես, այսօր հայտարարեցին խմբակցության պատգամավորները։
«Ժառանգությունից» Ռուբիկ Հակոբյանը, շարունակելով գործընկերների բացասական գնահատականները, հավելեց. – «Չեմ ուզում, ներողություն՝ այս բառը պիտի ասեմ՝ բայղուշությամբ զբաղվել, բայց այս ձեր անդարդությունը, այս զարգացումները բերելու են սոցիալական լուրջ լարվածության, որը կարող է ի վերջո ավարտվել բունտերով»։
Չկա պետական միջոցների մսխման հետ կապված մի կոռուպցիոն սկանդալ, որտեղ գլխավոր գործող անձը վարչապետը չլինի, խորհրդարանի ամբիոնից պնդեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։
«Նույն այդ բիոզուգարանների հետ կապված խայտառակ պատմությունը կապված է Ազգային մրցունակության հիմնադրամի գործունեության հետ, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ոչ այլ ոք, քան վարչապետ Տիգրան Սարգսյանը», – մատնանշեց Զուրաբյանը։