Մատչելիության հղումներ

«Ընտրում ենք այն ներկայացումները, որը ցանկալի է բեմում տեսնել»


Նոյեմբերի 10-ից 21-ը Երեւանում կայացավ «Գիսանե» երիտասարդական հանրապետական թատերական փառատոնը, որը 2 անգամ անցկացվլ է որպես ներբուհական թատերական փառատոն, սակայն հիմա դարձել է երիտասարդական հանրապետական փառատոն:

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյան նշեց, որ իրեն փառատոնի մեջ ամենից շատ գրավում է այն հանգամանքը, որ «Գիսանեն» դառնում է պրակտիկա ուսանողների համար:

«Հույս ունեմ, որ այս փառատոնը այսուհետ կապրի ոչ միայն փառատոնից-փառատոն, այլ կկիրառի «Ոսկե ծիրան» փառատոնի փորձը, որը ողջ տարվա ընթացքում ցուցադրում է իր ֆիլմերը մարզերում եւ ներկայացնում հայ կինոն արտերկրում», - ասաց Մազմանյանը:

Փառատոնի գնահատող հանձնախումբը բաղկացած էր 9 հոգուց: Գնահատող հանձնախմբի նախագահ Լեւոն Իվանյանը նշում է, որ իրենք հրավիրված են եղել անկողմնակալ գնահատական տալու 10 օրերի ընթացքում ներկայացվող 17 ներկայացումներին:

Փառատոնի ավարտին հայտարարվել են 9 անվանակարգերի հաղթողները. լավագույն դերասան, դերասանուհի, ռեժիսոր, երաժշտական եւ նկարչական ձեւավորում եւ այլն:

Գնահատող հանձնախմբի անդամ Նազենի Հովհանիսյանը նշում է, որ «Գիսանե» փառատոնն այն դաշտն էր, որտեղ բոլոր մասնակիցները հնարավորություն ունեն իրենց փորձելու եւ կրթվելու:

«Կրթությունն անհրաժեշտ է ինչպես բեմում խաղացող դերասաններին, այնպես էլ հանդիսատեսին», - նշում է նա:

Նազենի Հովհանիսյանը ամենից շատ տպավորված էր Շուշիի թատրոնով, որին շնորհվել է «լավագույն նկարչական ձեւավորում» անվանակարգի մրցանակը:

Փառատոնի ավարտից 2-3 օր հետո «Երկաթ» ակումբում կազմակերպվելու են քննարկումներ, որպեսզի երիտասարդ արվեստաբաններին նույնպես կարծիք արտահայտելու հնարավորություն ընձեռնվի:

please wait

No media source currently available

0:00 0:05:40 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG