«Չորրորդ իշխանություն»-ը գրում է․ - «Ընդամենը վեց ամիս առաջ Հայաստանում նախագահական ընտրություններ էին, Սերժ Սարգսյանն էլ բոլորին խոստանում էր, որ իր ընտրվելու դեպքում մարդկանց կենսամակարդակն անընդհատ բարձրանալու է, Հայաստանն էլ ավելի ապահով է դառնալու: Անցավ ընդամենը վեց ամիս, ազգային վիճակագրական ծառայությունը պաշտոնական թվեր հրապարակեց, և պարզվեց, որ այս տարվա հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը կազմել է 8․5 տոկոս, իսկ աշխատավարձերը բարձրացել են ընդամենը 3․8 տոկոսով: Այսինքն՝ կյանքը վատացել է միանգամից 4․7 տոկոսով»: