«Ժամանակ»-ի մեկնաբանը նկատում է․ - «Ընդդիմադիր դաշտի լիդերներից Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի որոշմանն առաջինը արձագանքեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրա արձագանքն, ըստ էության, կանխատեսելի էր: Նա Ռուսաստանին ու Պուտինին, նաև՝ Ալիևին, Էրդողանին ու ընդհանրապես՝ բոլորին կոչ արեց չվիրավորել, իսկ Մաքսային միության մասով էլ ասաց, որ չգիտի՝ դա ինչ է: Այլ կերպ ասած՝ Տեր-Պետրոսյանը դիվանագիտորեն խուսափեց բուն խնդրի վերաբերյալ կոնկրետ դիրքորոշումից: Ընդ որում՝ այս հարցում նա օրիգինալ չէ, որովհետև խուսափելու նույն մեթոդն են ընտրել բոլոր քաղաքական ուժերն ու դեմքերը»: