«Չորրորդ իշխանություն»-ը գրում է․ - «Բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախագահից սկսած, վաղուց արտագաղթել են Հայաստանից: Նրանք միայն ֆիզիկապես են այստեղ, իսկ ահա նրանց ընտանիքների անդամները վաղուց արդեն տարվա մեծ մասն ապրում են արտասահմանում, նրանց զավակները սովորում են արտասահմանյան համալսարաններում, նրանց բիզնեսներն ու հիմնական կապիտալը վաղուց արտասահմանում են, նրանք հանգստանում, ծնունդ-կնունք անում, բուժվում են բացառապես արտասահմանում, այսինքն՝ Հայաստանը նրանց համար ընդամենը աշխատատեղ է: Քանի հնարավոր է՝ աշխատում են, հենց «գործից հանեցին»՝ հեռանալու են»: