«Ժամանակ»-ը գրում է. - «Երեւանի քաղաքապետարանը պատասխանել է ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառմանը` կապված Երեւանի խնդիրների հետ: Քաղաքապետարանն իր պատասխանում, որ ստորագրել է Տարոն Մարգարյանի տեղակալը, գլխավորապես հիշեցնում է Վարդան Օսկանյանի կառավարության անդամ եղած տարիները` ասելով, որ Երեւանի բոլոր այն խնդիրները, որ թվարկում է Վարդան Օսկանյանը, գալիս են այն ժամանակաշրջանից, երբ Օսկանյանը նախարար էր, այսինքն` երբ նախագահ էր Ռոբերտ Քոչարյանը, եւ երբ Երեւանի քաղաքապետի պաշտոնը նշանակովի էր, այսինքն` գտնվում էր Ռոբերտ Քոչարյանի ենթակայության տակ»: