«Առավոտ»-ի խմբագիրը, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին, գրում է. - «Ոչ ոք չի բացատրել, թե ինչու հնարավոր չէ նույն պայքարը նույն (կամ նույնիսկ ավելի հզոր) ուժգնությամբ ծավալել նույն Ազատության հրապարակում` նորմալ սնվելով: Մշուշոտ կրոնա-բարոյական հիմնավորումները ես չեմ հասկանում: Քաղաքական խնդիրներ լուծելու համար սեփական մահով սպառնալը նույնպես իմ գլխում չի տեղավորվում: Որքան գիտեմ, մարդկության պատմության մեջ ոչ ոք հացադուլ չի արել` նախագահ հռչակվելու կամ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու, կամ պետության առանցքային պաշտոնների պահանջով: Այդ ամենը կարելի է պահանջել առանց որեւէ ինքնազրկանքների: Բայց մյուս կողմից` այն քաղաքական ուժերը, որոնք նախկինում հաջողության չեն հասել իշխանափոխության գործում, դժվար թե իրավունք ունեն ծաղրելու «Ժառանգության» առաջնորդին ու պայքարի նրա մեթոդները: Այսինքն` եթե, օրինակ, ՀԱԿ-ի դավանանքը realpolitic-ն է, ապա այդ ռեալիզմը պետք է տարածվի նախեւառաջ սեփական գործունեության վրա»:
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը «Հայոց աշխարհ»-ի հետ զրույցում փորձել է կանխատեսել քաղաքական զարգացումները: Նա ասում է. - «Միտինգային ալիքը կարող է աստիճանաբար տեղի տալ, միտինգները կարող են շարունակվել բավականաչափ երկար, հարթակի «հրամանատարությունը» կարող է փոխվել՝ Րաֆֆիին կարող է փոխարինել մեկ ուրիշը, շարժումը կարող է մարգինալացվել՝ սրանք կգնան, փոխարենը կգան մարգինալ ինչ-որ խմբեր, միտինգները կարող են դադարել, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս գա հացադուլից, անի քայլեր, որոնք դուր չեն գա իր կողմնակիցներին։ Ի վերջո, իշխանությունը կարող է «ազատել» հրապարակը։ Բայց ցանկացած պարագայում, իրադարձություններն ինչպես էլ զարգանան, իշխանության ուղղահայացը կպահպանվի՝ իշխանական բուրգում ոչինչ չի փոխվի, որովհետեւ իշխանությունը որեւէ պատճառ չունի գնալու զիջումների։ Եթե նույնիսկ նման բան լինի, ապա դա կարող է լինել միայն իշխանության բարի կամքի շնորհիվ»։
«168 ժամ»-ը գրում է. - «ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարն արդեն երրորդ անգամ հետաձգվում է. սկզբում այն նշանակված էր մարտի 22-ին կառավարության նիստերի դահլիճում, հետո տեղեկություններ տարածվեցին, որ այն կարող է տեղի ունենալ մարտի 29-ին, իսկ դրանից հետո նշանակվեց համագումարի նոր ամսաթիվ` ապրիլի 13-ը: Բայց այս դեպքում, որպես համագումարի անցկացման վայր, նշվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Ընդ որում, ոչ մի անգամ պաշտոնական որեւէ բանական բացատրություն չի տրվել, թե ինչու է համագումարը հետաձգվում»: «ՀՀՇ նախկին տարածքային կառույցներին խիստ հրահանգ է իջեցվել` կուսակցությունում անդամագրումներ սկսել, որպեսզի նոր անդամները մասնակցեն համագումարին եւ դահլիճ լցնեն: Ամենայն հավանականությամբ, ՀԱԿ-ում հասկանում են, որ մինչեւ մարտի 22-ն այդ խնդիրը լուծված չի լինի, եւ լրացուցիչ ժամանակ է պետք եղել, որպեսզի տարածքային կառույցները կարողանան հասնել պլանային թվին: Մի քանի տարածքային կառույցի ղեկավարներ բողոքել են, որ իրենք չեն կարողանում նոր անդամներ ընդգրկել կուսակցության շարքերը, դա պատճառաբանելով տեղական իշխանությունների կողմից իբրեւ թե գործադրվող ճնշումներով: Նրանք ասում են նաեւ, որ ՀԱԿ համակիրների բանակը բավական բազմամարդ է, սակայն նրանք չեն ուզում ինքնաբացահայտվել` իրենց հարվածի տակ չդնելու համար», - փոխանցում է թերթը:
«Ժամանակ»-ի մեկնաբանը շարունակում է անդրադառնալ Սերժ Սարգսյանի հայտնի ասուլիսին: «Երբ Հայաստանում տեղի ունենա ժողովրդի գիտակցության փոփոխություն, եւ մարդիկ հասկանան, որ սեփականությունը Հայաստանում անձեռնմխելի է, մեծահարուստներն էլ կարիք չեն ունենա գալու խորհրդարան: Դա Սերժ Սարգսյանի բանաձեւն է, թե ինչպես խորհրդարանից դուրս բերել հարուստներին: Այսինքն` նա դեմ է պարտադրանքին, պետք են մեխանիզմներ», - նշում է մեկնաբանը` շարունակելով. - «Սեփականության անձեռնմխելիության ինստիտուտի ամրագրումը համարվում է այդ տարանջատմանը հասնելու տարբերակներից մեկը: Հայաստանում այդ տարբերակը ամրագրված է Սահմանադրությամբ, այսինքն` ինչպես Սերժ Սարգսյանը կասեր` թղթի վրա կա, ամեն ինչ նորմալ է, բայց իրական կյանքը լիովին ուրիշ է: Իրական կյանքում բոլորն են հասկանում, որ իշխանությունից զրկվելու դեպքում մեծահարուստների մի ահռելի մասը կզրկվի նաեւ հարստությունից»: «Մյուս կողմից, սակայն, սեփականության անձեռնմխելիության գիտակցմանը զուգահեռ` Հայաստանում պետք է լինի Սահմանադրության անձեռնմխելիության գիտակցում: Եվ եթե դա լինի, ապա սեփականությունն էլ անձեռնմխելի կլինի, որովհետեւ այդպես ամրագրված է Սահմանադրության մեջ», - ընդգծում է «Ժամանակ»-ի մեկնաբանը: «Երկու դեպքում էլ պատասխանատուն իշխանությունն է եւ մեծահարուստներն` իրենք: [...] Եթե իշխող մեծահարուստները կամ մեծահարուստ իշխողները իրենց հարստությունը ձեռք բերեին, կուտակեին օրինական ճանապարհով, եւ եթե օրինական ճանապարհով ձեռք բերեին եւ տնօրինեին իշխանությունը [...], ապա հասարակության գիտակցության մեջ հարգանք կլիներ թե՛ մասնավոր սեփականության, թե՛ իշխանության, թե՛ Սահմանադրության հանդեպ», - գրում է մեկնաբանը:
«Ժողովուրդ»-ը իր խմբագրականում գրում է. - «Վերջին օրերին քաղաքական թմբիրից արթնացած ԲՀԿ-ն որոշել է կրկին հիշեցնել իր մասին` այդ նպատակով գրոհելով իր սիրելի թիրախի` վարչապետ Տիգրան Սարգսյանի վրա: [...] Ինչ խոսք, այն, որ իրեն այլընտրանք հայտարարած ԲՀԿ-ն հենց հիմա է որոշել նման հարցադրումներ անել, պատահական չէ. առջեւում Երեւանի ավագանու ընտրություններն են, բացի այդ` նախագահական ընտրություններին չմասնակցած եւ տեւական ժամանակ քաղաքական «աութսայդերի» դերում հայտնված ԲՀԿ-ի մասին հանրությունը սկսում էր մոռանալ: Նաեւ` չի բացառվում, որ ԲՀԿ-ականները, այնուամենայնիվ, հույս ունեին վերադառնալ կոալիցիա, սակայն այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե չի պատրաստվում փոխել վարչապետին, այդ ակնկալիքներն իսպառ հօդս ցնդեցին: Ուստի հիմա ԲՀԿ-ին այլ բան չի մնում, քան իշխանություններին «ատամ ցույց տալ» ու արմատական հայտարարություններ անել»: