«168 ժամ»-ի խմբագիրը գրում է. - «Այսօր Երեւանում գրեթե նույն ժամին, սակայն միանգամայն տարբեր վայրերում տեղի են ունենալու երկու իրադարձություններ, որոնք գրեթե հավասարապես կարեւոր են մեր պետության ու հասարակության համար: Մարզահամերգային համալիրում կայանալու է Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը, Ազատության հրապարակում, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն է հայտարարել` «Նոր Հայաստանի երդմնակալությունը»: Իշխանությունը, բնականաբար, հեգնանքով է վերաբերվում Ազատության հրապարակում կայանալիք միջոցառմանը, ընդդիմությունն էլ` ՄՀՀ-ում տեղի ունենալիք երդմնակալությունն է համարում ստի, կեղծիքի երդմնակալություն: Սակայն, անկախ այս փոխադարձ վերաբերմունքից ու որակումներից, երկու միջոցառումներն էլ չափազանց կարեւոր են Հայաստանի համար, քանի որ մի դեպքում` իր լիազորություններն է ստանձնելու, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն է ասում, դե ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանը, մյուս դեպքում` պաշտոնապես կես միլիոնից ավելի քաղաքացիների վստահությունը ստացած «Ժառանգության» առաջնորդն է ինչ-որ խորհրդանշական քայլ անելու, որից կարող է կախված լինել ընդդիմության ինչպես հաջողությունը, այնպես էլ տապալումը վերջին ամիսների պայքարից հետո: Այսօրվա կարեւորությունը, սակայն, ինքնին նշված միջոցառումները չեն, այլ այն, թե որքանով երկու կողմերը կկարողանան խուսափել բախումներից, ինչի մասին հատկապես վերջին օրերին ակնարկում են շատերը»:
«Հրապարակ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Ժառանգություն» կուսակցությունը քաղաքականության մեջ մի քանի նորամուծություններ մտցրեց: Նախ թշնամու հետ բարեկամի լեզվով շփվելու կուլտուրան ներմուծեց՝ երբ հակառակորդի հետ քաղաքակիրթ ու սիրալիր խոսքն է կիրառվում, այլ ոչ թե հայհոյանքն ու պարսավանքը, որին մենք սովոր էինք մինչեւ օրս: Բացի այդ. ընդդիմությունը ցույց տվեց, որ գործող իշխանության հետ զուգահեռ կարող է կառավարություն ձեւավորել՝ նախարարներ նշանակել, հրամանագրեր արձակել, ինչպես նաեւ կազմակերպել երդմնակալության արարողություն: Ճիշտ այնպես, ինչպես պաշտոնապես հաղթած թեկնածուն է պատրաստվում անել: Սակայն որքան էլ «Ժառանգությունը» քաղաքակիրթ պայքար մղի իշխանության դեմ, մեկ է՝ մեզանում բոլորը գիտեն, որ ընդդիմությունն ընդդիմություն չի դառնա, քանի դեռ չի հալածվել, քանի դեռ բանտերով ու ընդհատակով չի անցել»:
«Ժամանակ»-ը գրում է. - «Նախագահական ընտրություններից հետո ապրիլի 9-ի սպասումը հասարակական շրջանակներում աստիճանաբար ձեռք բերեց ավելի ու ավելի ինտրիգային բնույթ, եւ ահա այսօր սպասումն ավարտվում է, եւ բոլորը ուշի-ուշով հետեւելու են, թե ինչ է տեղի ունենալու ապրիլի 9-ին: Իրականում, սակայն, այս ամենի մեջ երեւի թե կա որոշակի չափազանցվածության տարր, այսինքն` ապրիլի 9-ը գերագնահատված մի աստիճան է դարձել, որը սակայն կարող է հակառակ էֆեկտն ունենալ եւ առիթ դառնալ հիասթափության: Բանն այն է, որ հստակ չեն սպասումները, հստակ չէ, թե ով ինչ է սպասում, եւ ընդհանրապես ինչ է սպասվում: Սպասվում է երդմնակալություն Ազատության հրապարակում, բայց հետո՞, ուրիշ եւ այդ կարգի այլ հարցադրումներ մնում են անպատասխան»:
«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Ինաուգուրացիան բառիս բուն իմաստով երդում, երդմնակալություն չէ: Չնայած ժողովրդավարական (կամ այդպիսի հավակնություններ ունեցող) երկրներում պետության ղեկավարը ստանձնում է իր պաշտոնը երդում տալով: Սովորաբար դա ուղեկցվում է նախկին՝ «թագավորական» ձեռնադրումներից եկած որոշակի արխայիկ տարրերով: Հայաստանում, մասնավորապես՝ կաթողիկոսով եւ Աստվածաշնչով: Այնինչ պետք է հաշվի առնել, որ մեր երկրի բնակչության գերիշխող մասը քրիստոնեական որոշակի ծեսեր պահպանող աթեիստներ են: Այդ հանգամանքը, հավանաբար, հաշվի չի առնում Րաֆֆի Հովհաննիսյանը՝ չափից դուրս լուրջ ընդունելով նախագահի երդմնակալության այդ արխայիկ տարրերը: Բայց դա պարզապես ծես է, ավանդույթ, որը բովանդակային որեւէ նշանակություն չունի. Հարության տոնին հավկիթներ ներկելիս մենք չենք խորանում, թե ինչի համար ենք դա անում»:
«Իրատես de facto»-ն գրում է. - «Երկրորդ ինաուգուրացիան եւս Սերժ Սարգսյանն անցկացնում է ոչ այնպես, ինչպես ինքը կցանկանար` ազգային միասնականության, միմյանց շնորհավորելու հանձնառության ներքո: Այսօր, ճիշտ է, կունենանք երկու «ինաուգուրացիա», սակայն մթնոլորտն ու էներգետիկան բոլորովին այլ են: Չկա նախկին անհաշտ, սպանիչ ատելությունը: Հասկանալի է, շատերը գուցե ափսոսանք են ապրում «այդ առնչությամբ»: Սակայն պետք է գոնե մեկ անգամ Րաֆֆու համար արձանագրել. Րաֆֆին, ինչ-որ տեղ իր կորուստների հաշվին, չգնաց ատելություն սերմանելու, հասարակությանը հոգեխանգարմունքի հասցնելու անընդունելի ուղիով, որն էլ բումերանգի նման հարվածելու էր իր իսկ «ճարտարապետներին»: Րաֆֆին չանցավ թույլատրելիության սահմանը, չխաղաց այլոց կողմից պարտադրվող, նույնիսկ կարելի է ասել` սադրվող խաղերը, ինչ-որ բան կորցրեց, սակայն ժողովրդին չտարավ բախման` ունենալով Լեւոն Տեր-Պետրոսյանի արձանագրած ձայների գրեթե կրկնապատիկը»: