«Ժամանակ»-ը գրում է. - «Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 12-ի հանրահավաքում բացահայտորեն մեղադրանքներ էր ներկայացնում ընդդիմադիր այլ ուժերի հասցեին, մասնավորապես` ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, նաեւ ակնարկներ արեց Անդրիաս Ղուկասյանի ու այլ գործիչների հասցեին, որոնք ապրիլի 9-ից հետո Րաֆֆի Հովհաննիսյանին, այսպես ասած, անվստահություն էին ներկայացրել: Հովհաննիսյանի այս մեղադրանքները հետաքրքրական էին ոչ միայն նրանով, որ նա հետընտրական շրջանում փաստացի առաջին անգամ անցավ ընդդիմադիր կամ այդպիսին ներկայացող այլ ուժերի քննադատության: Նաեւ հատկանշական է, որ նա այդ բանն անում է Մոսկվա այցելելուց հետո»: