Անդրադառնալով Սերժ Սարգսյանի երեկվա ասուլիսին` «Ժողովուրդ» թերթի խմբագիրը գրում է. - «Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը չի խոսել ընդդիմության կողմից հետընտրական պայքարում ապօրինություններ, հակաօրինական գործողություններ կատարելու դեպքում իրավապահների միջամտության մասին, այլ, իր խորհրդական Ալիկ Սերգեյիչի բառերով ասած, զգուշացրել է «հեղափոխությունն օրորոցում խեղդելու մասին»` ասելով, որ, եթե ընդդիմությունն իշխանության այլընտրանքային կառույցներ ստեղծի, այդ դեպքում էլ իրավապահներն իրենց քայլերը կանեն»: