«168 ժամի» խմբագիրը գրում է․ - «Երեկ Ազատության հրապարակում կայացավ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը, որը բեկումնային կարող էր լինել վերջին շրջանի մի քանի կարեւոր իրադարձություններից հետո։ Երեկվա հանրահավաքը առաջինն էր Րաֆֆի Հովհաննիսյանի՝ հացադուլ հայտարարելուց, Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարած այցից, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի՝ Րաֆֆիին ուղղված խրատական կոչից, ԵԺԿ նախագահ Մարթենսի՝ ոչ պակաս անցանկալի հայտարարությունից հետո: Այսինքն՝ այսօրվա հանրահավաքը կարող էր դառնալ, ինչպես ընդունված է ասել, հանգրվանային՝ շարժման հեռանկարի տեսանկյունից: Ընդհանրապես հանրահավաքի մասնակիցների քանակը հանրահավաքի «արդյունավետության» գնահատման ոչ միակ, սակայն կարևոր չափանիշներից մեկն է: Դրանով է պայմանավորված նաև մեկ այլ կարևոր չափանիշ, որը պայմանականորեն ընդունված է անվանել՝ «հանրահավաքային էներգետիկա»: Ե՛վ մեկը, ե՛ւ մյուսն այսօրվա հանրահավաքում բացակայում էին: Րաֆֆին դեռեւս չի գտել բողոքի ալիքը լիրիկայից քաղաքական պայքարի վերածելու բանաձեւը, ու ամենացավալին այն է, որ այդ բանաձեւի որոնման համար նա ծախսում է ոչ միայն հազարավոր մարդկանց հավատի ու սպասման, այլ նաեւ սեփական առողջության պաշարները»։
«Հայոց աշխարհի» թղթակիցը ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Արտակ Դավթյանին հարցնում է․ - «Տպավորությունն այնպիսին է, թե երկու կողմն էլ սկզբունքորեն դեմ չեն երկխոսությանը եւ հիմնական կռվախնձորը հանդիպման վայրն է։ Հնարավո՞ր է, որ որեւէ չեզոք վայր ընտրվի Սարգսյան – Հովհաննիսյան երկխոսությունը շարունակելու համար»։ Պատասխան․ - «Ի՞նչ է նշանակում չեզոք վայր։ Կարծում եմ ճիշտ կլիներ զերծ մնալ նման ձեւակերպումներից, որովհետեւ Ազատության հրապարակը որեւէ մեկի, առավել եւս ընդդիմության պապենական տարածքը չէ, հաշվի առնելով այն կրքերը, էներգետիկան, որ ներկա պահին կուտակված է Ազատության հրապարակում, կարծում եմ դա ամենահարմար վայրը չէ լուրջ հարցերի քննարկման կամ տեւական երկխոսության համար։ Այս առումով չէի կենտրոնանա տեղի ընտրության վրա»։
«Ժամանակը» զրուցել է ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ, ով նախկինում եղել է քաղբանտարկյալ եւ ունի հացադուլների մեծ փորձ։ Նա ասում է․ - «Հացադուլը, ընդհանրապես, շեշտադրված ձեւ է։ Այդպիսին եղել է նաեւ բանտային պայմաններում։ Կարեւորը ասելիքդ է։ Օրինակ, եթե մենք ասում էինք Սահմանադրության համաձայն մենք պահանջում ենք անկախություն, եւ դուք պարտավոր եք այդ անկախությունը տալ, մեր գործողությունների կարեւորությունը հենց այդ շեշտադրումն էր։ Ընդհանրապես քաղաքական գործիչները գործում են տվյալ պետության ընձեռած հնարավորություններով, ծրագրերի շուրջ մարդկանց համախմբելով։ Այդ ամենը ավարտվում է ընտրություններով, բայց եթե ընտրությունների նկատմամբ վերապահություն ունենք, այդ դեպքում պետք է գործեն սահմանադրական միջոցները, այն՝ ինչ այսօր Հայաստանում արվում է։ Բայց որպես այդպիսին՝ աշխարհում որպես քաղաքական պայքարի մեթոդ, հացադուլը երբեք դեր չի ունեցել»։
«Հրապարակի» խմբագիրը գրում է․ - «Այս օրերին, երբ ՀՀ նախագահը գնում է «Տիզբոն»՝ ռուսական իշխանություններին իր հարգանքի հավաստիքը ներկայացնելու եւ մաքսային ու եվրասիական միություններին անդամագրման պարտավորությունը ստանձնելու, հնարավոր չէ հակառուսական տրամադրություններին տուրք չտալ եւ դեպի Արեւմուտք չթեքվել:
Սակայն երեկ Եվրոպայի ժողովրդական կուսակցություն հեղինակավոր կառույցի ղեկավարի հարցազրույցը կարդալով ու նրա գնահատականներին ծանոթանալով՝ ես սկսեցի մտածել, որ Պուտինը չարյաց փոքրագույնն է: Ընդդիմության առաջնորդին ուղղված նրա գնահատականները, ժողովրդի 500 հազար քվեները ստացած թեկնածուին ուղղված սարկազմը, այդ համոզվածությունն ընտրությունների արդարության եւ ՀՀ նախագահի՝ «ձայների մեծամասնություն ստանալու» վերաբերյալ առնվազն տարակուսանքի տեղիք տվեցին»։
«Չորրորդ ինքնիշխանության» մեկնաբանը ներկայացնում է ներկա քաղաքական իրավիճակի իր գնահատականը․ - «Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտին, ապա այստեղ Րաֆֆի Հովհաննիսյանը մեծ հաշվով մենակ մնաց։ Նա գտնում էր, որ բոլորը պետք է համախմբվեն իր առանցքի շուրջ, բայց այդ հեռանկարը որեւէ ուժի առանձնապես չխանդավառեց։ Ըստ երեւույթին հիմնական պատճառն այն էր, որ քաղաքական ուժերը լավ չէին պատկերացնում, թե ինչ ուղղությամբ է շարժվելու առանցքը։ Արդյունքում ունենք այն, ինչ ունենք․ նախագահի փաստացի հաղթած թեկնածու, ով հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում, հանրահավաքային բավականին թույլ շարժում, միջազգային լեգիտիմություն ստացած Սերժ Սարգսյան, լիակատար անորոշություն առանց բացառության բոլոր հարցերում եւ առջեւում Երեւանի քաղաքապետի ընտրություններ, որոնցից որեւէ բան ակնկալել չարժե, որովհետեւ ընդդիմությանը չհաջողվեց միավորվել»։