«Ժամանակ»-ը գրում է․ - «Նախագահական նստավայրի տարածած պաշտոնական հաղորդագրությանը կից լուսանկարներում, որտեղ ներկայացվում է Սերժ Սարգսյանի Ղարաբաղ կատարած այցը, երևում է, որ զորամասեր, դիրքեր կատարած այցելությունների ընթացքում լիովին համազգեստավոր կոնտինգենտին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ուղեկցում է մի քաղաքացիական անձնավորություն՝ նույն ինքը Զորի Բալայանը, Պուտինին ուղղված սրտաճմլիկ նամակի հեղինակը, որը «ռուսաց ցարին» հորդորում էր հիշել Գյուլիստանի մասին և գալ տեր կանգնել 200 տարի առաջ իրեն հանձնված տարածքներին: [․․․] Այն, որ նման նամակից հետո Սերժ Սարգսյանը ղարաբաղյան դիրքեր է գնում Զորի Բալայանի հետ, վկայում է այն մասին, որ նա, ըստ էության, իր համաձայնությունն ու համերաշխությունն է հայտնում Պուտինին Բալայանի գրած նամակին, քանի որ, ըստ էության, ի պաշտոնե Զորի Բալայանը ոչ միայն պարտավոր չէր ուղեկցել Սերժ Սարգսյանին, այլ նույնիսկ նրա ներկայությունն այնտեղ տարօրինակ էր»: