«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Ազգի դավաճանները լինում են տարբեր տեսակի: Մի մասը գնում է Թուրքիա հանգստանալու, թուրքին հարստացնելու այն ժամանակ, եթե կարելի է 2-3 անգամ ավելի թանկ վճարել եւ հարստացնել 2-3 անգամ ավելի վատ ծառայություն մատուցող հայ բիզնեսմեններին: Դե, իհարկե, դավաճան են նաեւ նրանք, ովքեր ցանկանում են հարեւանների հետ նորմալ հարաբերություններ հաստատել: Այժմ ազգի դավաճանների թվում լավ շանսեր ունի հայտնվելու ոչ ավելի, ոչ պակաս Շառլ Ազնավուրը»: