«Ժամանակ»-ը գրում է. - «Բալասանյան, թե Ղուկասյան ինտրիգը կարծես թե դուրս է գալիս օրակարգից, եւ Գյումրին մնում է Սամվել Բալասանյանին։ Բայց արդյոք ինտրիգն իսկապես մեռա՞վ, թե՞ այն նոր է սկսվում, երբ պարզ չէ, թե չառաջադրված Վարդան Ղուկասյանն իրականում ինչպիսի դերակատարում է ունենալու քաղաքապետի ընտրություններում։ Շատ հետաքրքիր է, թե ում համար է Ղուկասյանն աշխատեցնելու Գյումրիի իր ռեսուրսը։ Իսկ նա ռեսուրս ունի` քրեական, ֆինանսական եւ նույնիսկ հասարակական»։