«Ժամանակ»-ը գրում է. - «Խորհրդարանի 2012 թվականի ընտրությանն ընդառաջ արդեն մի քանի ամիս է, որ խոսակցություններ են շրջանառվում գալիք խորհրդարանում մականունավորների եւ օլիգարխների թիվը նվազեցնելու իշխանության մտադրության մասին: Փաստորեն, ստացվում է, որ իշխանությունը ցանկանում է որոշակիորեն փոխել խորհրդարանի տեսքը, այսպես ասած` քաղաքակիրթ, ինտելեկտուալ տեսք տալ խորհրդարանին: Բայց հարց է առաջանում, թե արդյո՞ք օլիգարխները, մականունավորները, որոնք ընտրական գործընթացներում իշխանության ծանր հրետանին են, կհամաձայնեն դուրս մնալ խորհրդարանից»: