«Առավոտ»-ի հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը, անդրադառնալով Բարաք Օբամայի` Հայաստանի նախագահին Վաշինգտոն կանչելու փաստին, չի բացառել, որ այդ հրավերը կապ ունի նաեւ Սերժ Սարգսյանի` Ֆրանսիա կատարած այցի հետ: «Փարիզում Սարկոզին հայտարարեց, որ մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ձգձգմամբ: Իսկ ո՞վ է ձգձգողը, եթե Ադրբեջանն ասում է, որ ինքը միջնորդների ներկայացրած «մադրիդյան» նորացված փաստաթուղթն ընդունելի է համարում: Բնականաբար` ձգձգողը Հայաստանն է, ուստիեւ` դժգոհությունը Հայաստանին է ուղղված: Կարծում եմ` ԱՄՆ-ը նույն կերպ հարցը շատ հստակ է դնելու, առավել եւս, որ Հայաստանը ի վիճակի չէ, երես չունի իրեն միջազգային ատյաններում արժանավայել պահելու», - ասել է Կարապետյանը: