«Ժամանակ»-ը, անդրադառնալով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Իրան կատարած այցին, գրում է. - «Երեւի թե, ինչպես Ղարաբաղի պաշտոնաթող նախագահ Արկադի Ղուկասյանը, Ռոբերտ Քոչարյանն էլ շուտով կսկսի Սերժ Սարգսյանի մոտ աշխատել հատուկ հանձնարարությունների դեսպան: Դե իհարկե, ճգնաժամի պայմաններում ոչ մեկին հենց այնպես թոշակ չեն տալիս, այն էլ` երիտասարդ եւ աշխատունակ մարդկանց: Պետք է այդ ամենը վաստակել»: ԼՐԱՑՎԱԾ