«Հայկական ժամանակ» օրաթերթն անդրադարձել է նախագահ Սարգսյանի այցին Մեծ Բրիտանիա։ - «Սա, թերեւս առաջին դեպքն է, երբ մի պետության ղեկավարին մեկ այլ երկիր կատարած իր աշխատանքային այցի ժամանակ հյուրընկալող երկրից որեւէ մեկը չի դիմավորում օդանավակայանում եւ չի ուղեկցում ողջ այցի ընթացքում», - գրում է թերթը։ ԼՐԱՑՎԱԾ
«Ժամանակ»-ը հարցնում է Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանին, թե նա ինչպես է գնահատում նախագահ Սերժ Սարգսյանի Մեծ Բրիտանիա այցելությունը, ի՞նչ խնդիրներ կարող է այդ այցը լուծել։ Սաֆարյանը պատասխանում է. - «Չպետք է մոռանալ, որ արդեն տեւական շրջան է, որ Մեծ Բրիտանիայի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պաշտպանության ապահովման առումով բնական ընդհանուր շահ է առաջացել»։ ԼՐԱՑՎԱԾ
Լոնդոնից «Ազգ»-ին հասած տեղեկություններով առաջիկա ուրբաթ օրը՝ փետրվարի 12-ին, Մեծ Բրիտանիայի թագաժառանգ Չարլզը ճաշկերույթ կտա ի պատիվ Հայաստանի Հանրապետության եւ հայության՝ հանձինս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի։ Ըստ թերթի տեղեկությունների, ճաշկերույթին կմասնակցեն նաեւ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը, հայտնի գործարար եւ բարերար Վաչե Մանուկյանը, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը։
«Առավոտ»-ի խմբագրականում կարդում ենք. - «ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովը պահանջել է մեր իշխանություններից մինչեւ մարտի 17-ը ներկայացնել ժամանակացույց։ Դրանում պետք է արտացոլված լինի այն միջոցառումների ցանկը, որոնք բխում են «մարտի 1-ի» խորհրդարանական հանձնաժողովի առաջարկներից։ Իշխանություններն էլ դրան դրականորեն արձագանքեցին՝ «ժամանակացույցն ի՞նչ է, որ չներկայացնենք»։ Թուղթը, ինչպես հայտնի է, չի կարմրում»։ ԼՐԱՑՎԱԾ
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. - «Այս տարվա փետրվարի 3-ը մի տեսակ աննկատ անցավ։ Որեւէ մեկն առանձնապես չհիշեց էլ, որ տասներկու տարի առաջ այդ օրը Հայաստանի նորագույն պատմության թերեւս կարեւորագույն իրադարձությունն է տեղի ունեցել՝ երկրում իրականացվել է պետական հեղաշրջում, եւ Երրորդ Հանրապետության հիմնադիր նախագահը «հայտնի ուժերի» ճնշման տակ հրաժարական է տվել»։ ԼՐԱՑՎԱԾ
«Հայք» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Ավանդույթի համաձայն, երեկ՝ փետրվարի 2-ին, Ֆիլ անունով արջամուկը դուրս է եկել իր որջից եւ գուշակել, որ Ամերիկայում ձմեռը դեռ վեց շաբաթ էլ կշարունակվի։ Այս տարի Հայաստանում ձմռանն էլ գարնան եղանակ է անում, եւ ֆիլի կանխատեսումը մեզ այնքան էլ չի հետաքրքրում։ ԼՐԱՑՎԱԾ
«Յուրահատուկ տրամաբանություն» վերնագրված խմբագրականում «Առավոտ»-ը գրում է. - «Դառնալով մեր հարեւաններին՝ պետք է ասել, որ վերջերս նրանք սովորական տրամաբանության տեսակետից եւս մի անհեթեթ քայլի են դիմել: Մի քանի ամիս շարունակ նրանք ասում էին՝ «մենք չենք վավերացնում արձանագրությունները, քանի որ հայերը դուրս չեն բերել իրենց զորքերը 5 շրջաններից»: Հիմա էլ ասում են՝ «մենք դա չենք անում, որովհետեւ Հայաստանի Սահմանադրական դատարանը սխալ որոշում է կայացրել»: Քիչ է մնում Հայիթիի երկրաշարժն էլ որպես պատճառ բերեն»: ԼՐԱՑՎԱԾ
«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Մեր երկիրը չի կարող չլինել Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի եւ ԵՄ-ի հետ «հարեւանության» ծրագրի անդամ: Մեր իշխանությունը գուցեեւ կցանկանար այդ բոլոր կառույցներն ուղարկել գրողի ծոցը, բայց դա կբերեր շատ ցավոտ, այդ թվում` նյութական ծանր հետեւանքներ: Մնում է եվրոպացիներին մի կերպ «յոլա տանել»` փորձելով ամեն անգամ ծույլիկ աշակերտի նման գտնել արդարացնող հանգամանքներ եւ ձեւ անել, թե իրականում դասը սովորել ես»:
«Հրապարակ»-ը գրում է. - «Այսօր Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրավերով Հայաստան է ժամանում Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը: Նա համագործակցության փաստաթուղթ կստորագրի Երեւանի քաղաքապետի հետ, ներկա կգտնվի նկարիչ Նիկոլ Աղաբաբյանի ցուցահանդեսի բացմանը, ընդունելության կարժանանա նախագահականում: Բայց ամենակարեւորը` կուսումնասիրի «Երեւան սիթի» նոր հիմնադրվող թաղամասի տեղանքը, որտեղ նա պատրաստվում է ներդրում կատարել: Ռուսական կապիտալը հիմնովին արմատավորվում է իր գաղութում»:
«Առավոտ»-ի խմբագիրը, անդրադառնալով հայկական բանակի 18-րդ տարեդարձին, գրում է. - «Արձանագրենք այն, ինչ մեզ հաջողվել է ստեղծել` մարտունակ բանակ, եւ այն, ինչ չի հաջողվել` ժողովրդավարական պետություն, շուկայական տնտեսություն»:
«Հայոց Աշխարհ»-ը ներկայացնում է Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահ, հանրապետական Արտակ Դավթյանի տեսակետը. - «Սահմանադրական դատարանն ընդունեց իր պատմության մեջ լավագույն որոշումներից մեկը եւ հստակ իրավական դիրքորոշում արտահայտեց հայ - թուրքական արձանագրությունների կապակցությամբ` հստակեցնելով արձանագրությունների բուն նպատակը, թիրախը եւ առարկան։ Այն է՝ Հայաստանի ապաշրջափակում եւ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատում։ Եվ եթե կային թերահավատներ, որ համառորեն նախապայմաններ էին փնտրում արձանագրությունների տեքստում, ապա Թուրքիայի ջղաձիգ հայտարարությունները մեծապես փարատեցին այդ կասկածները եւ մտահոգությունները»:
«Հրապարակ»-ը իր խմբագրականում գրում է. - «ԵԽԽՎ նստաշրջանում ծավալվող իրադարձությունները պայմանավորված են բացառապես մեր Ազգային ժողովի ղեկավարության ապաշնորհ ու անհեռատես վարքով: Զարուհի Փոստանջյանին պատվիրակության կազմից հանելն արդյո՞ք այնպիսի գերխնդիր էր, որ Հայաստանի հարցը դառնար ԵԽԽՎ հատուկ քննարկման առարկա, եւ մեր պատվիրակության մանդատներն էլ չճանաչվեին»:
Բեռնել ավելին