«Առավոտ»-ի հետ զրույցում նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը, անդրադառնալով Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի` իրավապահներին ներկայանալու հավանականությանը, ասել է. - «Բայց հիմա այնպիսի պայմաններ են ստեղծվում, նաեւ Նիկոլ Փաշինյանի օրինակով եմ ասում, որ Խաչատուր Սուքիասյանը, բնականաբար, եւ կարծում եմ` չի ներկայանա, եթե համաներման օբյեկտիվ կիրառման երաշխիք չստանա: Ինչո՞ւ պիտի գա, չգիտեմ` ճիշտն ասած»:
«Չորրորդ իշխանություն» թերթի ուշադրության ներքո Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցն է. - «ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը Հայաստան ինչ-որ իմաստով կարելի է սենսացիոն համարել: Նրանք ըստ էության Հայաստան էին եկել՝ փառաբանելու Ադրբեջանի նախագահի «կառուցողական դիրքորոշումը» եւ մեզ համոզելու, որ Իլհամ Ալիեւը լրջագույն զիջումներ է անում: Բայց խնդիրը միայն դա չէ: Ալիեւը, ինչպես հայտնի է, մի քանի օր առաջ բացահայտել էր Ղարաբաղյան բանակցությունների մի քանի մանրամասներ, եւ պատկերացրեք՝ Երեւանում համանախագահներից ոչ մեկը չհերքեց այդ մանրամասները: Այսինքն՝ ստացվում է, որ Ալիեւի ներկայացրած մանրամասները համապատասխանում են իրականությանը: Ինչի՞ մասին է խոսքը: Իլհամ Ալիեւը, որը տարիներ շարունակ հայտարարում էր, թե հայկական զորքերը պիտի անհապաղ դուրս բերվեն ոչ միայն գրավյալ 7 շրջաններից, այլեւ բուն Ղարաբաղից, հիմա հանկարծ այնքան է բարիացել, որ ասում է՝ «Լավ, համոզեցիք, մենք համաձայն ենք, որ հայկական կողմը վերադարձնի 5 շրջանները, Լաչինն ու Քելբաջարը վերադարձնի հինգ տարի հետո, իսկ Ղարաբաղի կարգավիճակն էլ անորոշ ժամանակով կհետաձգենք»:
«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը խորհրդածում է այսպես կոչված «ժողովրդական դիվանագիտության» շուրջ. - «Եթե խիստ հակիրճ, ապա «ժողովրդական դիվանագիտություն ասելով հասկանում են տարբեր, որպես կանոն միջպետական լուրջ խնդիրներ ու բախումներ ունեցած երկու եւ ավելի երկրների, հակամարտող կողմերի հասարակության, մտավորականության ներկայացուցիչների լայն շրջանակի շփումները փոխադարձաբար գոյություն ունեցող անվստահությունը հաղթահարելու, թշնամու կերպարով փոխադարձ ընկալումները չեզոքացնելու, միմյանց նկատմամբ եղած ստերեոտիպերը հաղթահարելու նպատակով։ Միով բանիվ՝ այդ ամբողջ անցուդարձի բուն նպատակը հակամարտող կողմերի հասարակությունների միջեւ հանդուրժողականության ու փոխադարձ վստահության եթե ոչ հաստատման, ապա գոնե դրա նախադրյալների ստեղծումն է։ Շրջվենք ու հարց տանք. լավ, Բյուլբյուլօղլին ու նրա հետ ադրբեջանական, ի դեպ, հատուկ ենթաշեշտով կազմված պատվիրակության անդամները եկան-գնացին, իսկ ի՞նչ փոխվեց։ Մի՞թե Հայաստանի ու Արցախի հայ հասարակությունն ու ադրբեջանական թուրքերն ավելի մոտեցան միմյանց, թշնամանքի ծավալը նվազեց, կամ մի քիչ ավելի հանդուրժողական երանգ ստացան հարաբերությունները։ Ո՛չ։ Ո՛չ եւ էլի ո՛չ»։
«Առավոտ»-ի խմբագիրն անդրադարձել է վերջին օրերին թեժ բանավեճեր հարուցած մի հարցի: Խմբագիրը գրում է. - «Միանգամից նշեմ, որ չեմ պատրաստվում մեկնել Անթալիա՝ հանգստանալու: Կարող եմ ասել նաեւ, թե ինչու: Հավաստի աղբյուրներից ինձ հայտնի է, որ թուրքական սերվիսը ոչնչով չի տարբերվում մեր հայրենականից, եւ, հետեւաբար, ցանկության դեպքում հյուրանոցի սպասարկողների ու մատուցողների խոժոռ դեմքերից ես կարող եմ «հաճույք ստանալ» հայրենի հողում (ճիշտ է՝ ավելի թանկ գներով): Բայց ես ըմբոստանում եմ, երբ կուսակցությունները (տվյալ դեպքում՝ Դաշնակցության երիտասարդական թեւը) սկսում են ինձ ղեկավար ցուցումներ տալ, թե որտեղ ես պետք է անցկացնեմ իմ արձակուրդը, որ հանգիստն է «հայրենասիրական», որը՝ ոչ: Հասկանալի է, որ այդ կուսակցության, այսպես ասած, «այցեքարտը» Թուրքիայի, թուրքերի, թուրքականի նկատմամբ ատելությունն է՝ որպես հայրենասիրության բարձրագույն դրսեւորում: Դա իրենց գործն է. թող շրջաբերականով դիմեն շարքերին՝ «ոչ մի դրամ չծախսել դարավոր ոսոխի հողում» թեմայով: Բայց երբ կուսակցականները սեփական պարանոյան փորձում են տարածել մնացած քաղաքացիների եւ պետական մարմինների վրա, դրա պատասխանը պետք է միանշանակ լինի. կուսակցությունը չպիտի թելադրի, թե որ գովազդային պաստառները կարելի է կախել մեր մայրաքաղաքում, իսկ որոնք՝ ոչ: Եթե տուրօպերատորները վճարել են այդ պաստառների համար, եւ եթե գովազդի բովանդակության մեջ չկան անօրինական կոչեր, ուրեմն հենց դրանք էլ պետք է փակցվեն»:
Որոշ իմաստով այս թեման շոշափել է նաեւ «Հրապարակ» օրաթերթը. - «Չնայած Ազգային ժողովում այս օրերին մատների վրա հաշված պատգամավորներ են երեւում, որոնց թվում՝ Վիկտոր Դալլաքյանը, Սամվել Նիկոյանն ու Գալուստ Սահակյանը, Արծվիկ Մինասյանը, այս տարի արձակուրդը Հայաստանում անցկացնելու աննախադեպ միտում է արձանագրվել: Այնպես որ, առաջին անգամ ամառվա կեսին հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստին, որը նշանակված է վաղը, քվորում ապահովելու խնդիր, հավանաբար, չի առաջանա: Իհարկե, մենք հեռու ենք այն մտքից, որ խորհրդարանը լուրջ է ընդունել Տիգրան Սարգսյանի հորդորը՝ ուղղված պետական պաշտոնյաներին՝ հանգստանալ եւ գումարները ծախսել Հայաստանում: Իսկ կառավարության անդամներին՝ որ ճգնաժամի պայմաններում պետք է մնալ ու աշխատել, ոչ մի արձակուրդ: Սա թերեւս պայմանավորված է քաղաքական թեժ ամառով»:
«Կապիտալ» թերթից տեղեկանում ենք, որ Հայկական GNC Alfa ընկերությունը սեպտեմբերի սկզբին կոմերցիոն շահագործման կհանձնի Իրանից եկող օպտիկական մալուխը: Մալուխի անցկացման եւ շինաշխատանքների ներդրումները կազմել են մի քանի միլիոն դոլար. - «GNC Alfa-ն կլինի միջազգային ելք ապահովող օպտիկամանրաթելային երրորդ օպերատորը, «ԱրմենՏելից» եւ «Ֆայբերնետից» հետո: Հիմնականում Իրան-Հայաստան գազամուղի երկայնքով անցնող կապուղու թողունակությունը կկազմի 2480 մեգաբիտ, այն Իրանի սահմանից կհասնի մինչեւ Երեւան»: