«Առավոտ»-ը իր խմբագրականում գրում է. - «Ո՞վ ասաց, որ ցնորքների հետեւից գնալը «ազգային» է, իսկ իրականությանը ուղիղ նայելը՝ «ապազգային»: Գուցե հակառա՞կը: Համենայնդեպս, մեր, եւ ոչ միայն մեր, ժողովրդի փորձը, կարծես թե, ցույց է տալիս, որ ազգը կորուստներ է ունենում հենց այն ժամանակ, երբ նրա վերնախավը կտրվում է իրականությունից»: