«Առավոտ»-ը իր խմբագրականում նկատում է. - «Հայաստանում չկա դատավոր, որը կոռումպացված չէ եւ անհրաժեշտության դեպքում իշխանությունների պատվերը չի կատարում: Դա, իհարկե, աքսիոմ է: Մեր դատավորների այդ երկու հատկանիշներն, անշուշտ, փոխկապակցված են. նրանց հենց դրա համար էլ թույլատրվում է ոչ քաղաքական գործերում «ուտել», որպեսզի դառնան խոցելի եւ քաղաքական գործերում` ձեռնասուն: Բայց դա նշանակում է, որ այս հիմքով որեւէ դատավորի ինքնաբացարկ պահանջելն անիմաստ է»: