«Առավոտ»-ի խմբագրականը, անդրադառնալով «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին թիվ 10-րդ ընտրատարածքում որպես թեկնածու չգրանցելու սկսված գործընթացին, գրում է. - «Թե կոմունիստների, թե ՀՀՇ-ի ժամանակ եւ թե այսօր Հայաստանում «ընդունված չէ» որպես թեկնածու գրանցել անազատության մեջ գտնվող գործիչներին։ Որ Նիկոլ Փաշինյանին, որեւէ պատրվակ մոգոնելով, չեն գրանցի, դա նույն պես միանգամայն կանխատեսելի էր։ Բայց որ այս անգամ իշխանությունների «մոգոնածը» դուրս է լինելու որեւէ բանական շրջանակներից, ես, ճիշտն ասած չէի սպասում»։ ԼՐԱՑՎԱԾ