Վաճառակետը նաև ոստիկանության բաժանմունքի հարևանությամբ է, տարածքում նաև պարեկներ են եղել, բայց, ըստ սեփականատիրոջ, նույնիսկ այդ հանգամանքը չի կաշկանդել զինվորականներին...
Սահմանված ժամանակին «Զվարթնոց» օդանավակայանից մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել Կապանի «Սյունիք» օդանավակայանում և ըստ ժամանակացույցի Կապանից մեկնել Երևան։
Ռազմաբազան Հայաստանի կառավարությանը չի վճարում իր զբաղեցրած տարածքների համար, ռուսական կողմը չի փոխհատուցում նաև իր տեխնիկայի պատճառով քանդվող ճանապարհների համար։
Մարզպետարանը հունիսին համայնքապետարանի համար անսպասելի Ալավերդիում ստուգումներ է սկսել, այն դեպքում, երբ դրանք նախատեսված էին ավելի ուշ՝ այս տարվա չորրորդ եռամսյակում։
Ըստ Շիրակի մարզպետի՝ մարդատար մեքենան «Համշեն տուր»-ինն էր, ուղևորները վերադառնում էին Թուրքիայից՝ Արևմտյան Հայաստանից:
Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը 44-օրյա պատերազմից հետո Երևանում է գործում։
Վթարային հանրակացարանի բնակիչները հիմնականում նպաստի ու թոշակի հույսին են։
Այս մասին հանձնաժողովից հայտնել են «Ուղղակի ժողովրդավարություն» իրավապաշտպանական կազմակերպությանը, որը, վկայաբերելով «Ազատության» երեք ամիս առաջ հրապարակած ռեպորտաժում տեղ գտած փաստերը, համայնքապետարանին ու ավագանուն մեղադրել է կոռուպցիայի և ապօրինության մեջ։
Բեռնել ավելին