Պատժամիջոցների թիրախում է լինելու Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցը՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը»։
Քննարկվել են «Հարավային Կովկասում լոգիստիկ և տնտեսական կապերի վերականգնման հարցերը»։
19 հայ սեփականատերերը պնդում են, որ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքուն յուրացրել է իրենց սեփականությունը:
Ստոկհոլմն ու Հելսինկին չեն կատարում Անկարայի նախապայմանները, պնդում է Չավուշօղլուն:
Էլեկտրոնային լրատվամիջոցների ազգային խորհրդի ղեկավար Աբոլինշի խոսքով նման կոշտ որոշումը կայացվել է նաև "Дождь"-ի ղեկավարության պահվածքի պատճառով:
«Ուկրէներգո» ընկերությունը հաստատել է, որ ռուսական հարվածների հետևանքով կրկին տուժել են երկրի էներգետիկ ենթակառույցները:
Վոլկովի խոսքով՝ «մինի մաքսակետը» գործելու է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի վրա տեղակայված առաջին ռուսական անցակետում։
Չավուշօղլուն մեկ անգամ ևս խոսել է Ադրբեջանի կողմից ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին՝ պնդելով, որ Բաքուն հարցը լուծել է սեփական ուժերով։
Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանը օկուպացված տարածքներ ունեցող պետություն է, ուստի «այստեղից հնչող ամեն մի խոսք պետք է խոհեմ լինի»։
Բայրամովի խոսքով՝ Բաքուն Հայաստանին է ներկայացրել խաղաղ համաձայնագրի դրույթներին վերաբերող մեկնաբանությունների երրորդ փաթեթը։
Զինվորականի խոսքով՝ այժմ Ռուսաստանի Զինված ուժերի առջև ծառացած գլխավոր խնդիրը մատակարարումների պակասն է։
Ռուսաստանից ծովով արտահանվող նավթի առավելագույն գին սահմանելու փորձերը փոխում են իրադրությունը համաշխարհային էներգետիկ շուկայում...
«Մենք շահագրգիռ ենք նաև տրանսպորտային կապերի բացմամբ և սահմանների դելիմիտացիայով», - նշել է ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը։
3 մարդ է զոհվել։
«Շատ կարևոր է, որպեսզի մենք չկորցնենք այն պահը, երբ ի հայտ կգա [խաղաղության] հեռանկարը։ Այժմ, սակայն, այդ պահը չէ», - հայտարարել է Գերմանիայի կանցլերը։
Հատուկ ոստիկանական կառույցը ստեղծվել էր 2006 թվականին՝ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի պաշտոնավարման տարիներին։
Այսօր ուժի մեջ մտնող այս մեխանիզմն առայժմ կիրառում են միայն «Մեծ յոթնյակի» պետություններն ու Ավստրալիան։
Տեղական ընդդիմադիր աղբյուրների փոխանցմամբ, տնտեսական ծանր կացության դեմ բողոքող ցուցարարները գրոհել են նահանգապետարանի շենքը, ոստիկանական բաժանմունքը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ, Հուլուսի Աքարին այցի ընթացքում թուրքական Զինված ուժերի հրամանատարական կազմի մի շարք ներկայացուցիչներ են ուղեկցում։
Սիրիայում տեղակայված ամերիկյան զորախմբի և քրդական ջոկատների միջև համագործակցությունը զգալիորեն դժվարացել է։
Բեռնել ավելին