Մատչելիության հղումներ

Պուտին․ «Ցավոք սրտի, ԱՊՀ անդամ որոշ պետությունների միջև տարաձայնությունները պահպանվում են»


«Ցավոք սրտի, ԱՊՀ անդամ որոշ պետությունների միջև տարաձայնությունները պահպանվում են», - քիչ առաջ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի բացմանը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, սակայն, չնայած առկա որոշ հակասություններին, ԱՊՀ անդամները 2022 թվականին կարողացել են մի շարք ոլորտներում արդյունավետ համագործակցություն ծավալել։

Պուտինից բացի, ԱՊՀ ոչ պաշտոնական համաժողովի մասնակիցներից բացման արարողությանը ելույթ է ունեցել միայն Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ նշելով. «Անցնող տարին կազմակերպության անդամ երկրների համար բավական բարդ էր»։

Այս պահին մեկնարկել է ԱՊՀ գագաթնաժողովի դռնփակ հատվածը։

XS
SM
MD
LG