Մատչելիության հղումներ

Թեհրանի պնդմամբ՝ Մեծ Բրիտանիան ներքաշված է Իրանում բողոքի ակցիաների կազմակերպմանը


«Իրանում ծավալված անկարգությունների ընթացքում Մեծ Բրիտանիայի քաղաքացիների ձերբակալությունները վկայում են այն ապակառուցողական դերակատարության մասին, որ ստանձնել է Լոնդոնը», - այսօր Թեհրանում կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է իսլամական հանրապետության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

Կիրակի օրը Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցը՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» տեղեկացրել էր բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալված Մեծ Բրիտանիայի յոթ քաղաքացիների մասին, որոնցից մի քանիսը նաև Իրանի քաղաքացիություն ունեն։

«Նրանց դերակատարությունը ապակառուցողական էր և ուղղված էր անկարգությունների հրահրմանը», - նշված էր կորպուսի հայտարարության մեջ։

XS
SM
MD
LG