Կառավարությունում դեռ նախարարական ինը պոտենցիալ աթոռ կա։ Տասն արդեն զբաղված են։
Նոր օրենքով դե ֆակտո կասեցվում է կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր բաղադրիչը մինչև նոր օրենսդրական փաթեթի ընդունումը։
Խորհրդարանական քաղաքական ուժերը վարչապետի հետ քննարկել են կուտակային կենսաթոշակների մասին օրենքը։
«Չէի ասի՝ Հանրապետականը մենակ մնաց: Հանրապետականը իր ընտրազանգվածի հետ է», - ստեղծված իրավիճակն այսպես է գնահատում ՀՀԿ ղեկավար անդամ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
Խորհրդարանական ոչ իշխանական ուժերի՝ մոտ երեք ժամ տևած հանդիպումից հետո ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե քառյակը շարունակում է գործել:
Հայաստանի նախագահը այսօր ստորագրած հրամանագրերով Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարների պաշտոններում վերանշանակել է Էդվարդ Նալբանդյանին և Սեյրան Օհանյանին:
Նախագահի առաջարկած թեկնածուն, ինչպես հայտարարեց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, արժանացել է միաձայն հավանության։
Իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի՝ հինգշաբթի օրը տեղի ունեցած նիստից հետո Հայաստանի 13-րդ վարչապետի անունը չհրապարակվեց:
Նոր վարչապետի նշանակման համար Սահմանադրությամբ տասնօրյա ժամկետ է նախատեսված:
Անցած տարվա ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ երդվեց անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները:
ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքով՝ հաջորդ կառավարությունը կոալիցիոն կլինի, այն կձևավորեն Հանրապետականն ու «Օրինաց երկիր»-ը:
ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի բացառում, որ Դաշնակցությունը դառնա իշխող կոալիցիայի անդամ:
Ֆելիքս Թոխյանը մեկ ասում է՝ անմտություն է կուտակային պահումներ անելը, մեկ էլ պնդում է, թե պարտադիր բաղադրիչը դեռ ուժի մեջ է։
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում ամրագրված պարտադիր բաղադրիչը Հայաստանի Սահմանադրությանը հակասող է ճանաչվել, ՍԴ-ի որոշումն այսպես մեկնաբանեցին ԱԺ 36 պատգամավորների ներկայացուցիչները։
Հայցվոր կողմի ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենց դիմումը ամբողջությամբ բավարարված է:
Արմեն Ռուստամյանն ասում է՝ եռօրյա հանրահավաքների նախաձեռնումը դժգոհ մարդկանց մոբիլիզացնելու ձև է։
ՍԴ-ն այսօր շարունակեց պարտադիր կուտակայինի հարցով քննությունը:
Հայաստանի Սահմանադրական դատարանն այսօր սկսեց քննել պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքի սահմանադրականությունը:
Իշխող քաղաքական ուժը հստակ պատասխան չի տալիս, թե ինչ զիջումների է պատրաստ պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի շուրջ ստեղծված հակազդեցությունը թուլացնելու համար:
ԱԺ ոչ իշխանական ուժերը հանդես են եկել արագաչափերի և տեսանկարահանող սարքերի կիրառումը, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպումը ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ:
Բեռնել ավելին