Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի երդմնակալությունից մեկ տարի անց


Այսօր լրանում է Սերժ Սարգսյանի երդմնակալության 1 տարին
please wait

No media source currently available

0:00 0:05:30 0:00
Անցած տարվա ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ երդվեց անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը:

Նախագահի երդմնակալությունից ընդամենը հինգ ամիս անց Հայաստանում ամենահրատապ հարցը դարձավ ինքնիշխանության կորստյան վտանգը՝ Մաքսային միությանն անդամակցության մասին հայտարարությունից հետո:

Մինչև այդ իշխանության բազմաթիվ բարձրաստիճան ներկայացուցիչները բազմիցս բացառել էին Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին՝ շեշտելով, թե չեն կարող անդամակցել մի կառույցի, որի հետ չունենք ընդհանուր սահմաններ: Այս փաստը Եվրամիության հետ գրեթե չորս տարի բանակցող Սերժ Սարգսյանին հետ չպահեց Մոսկվայում հայտարարել, թե ինքը «հաստատել է Մաքսային միույթանն անդամակցելու Հայաստանի ցանկությունը»:

Առաջ եկավ Եվրամիության հետ համարյա բանակցված, վերջնական տեսքի բերված Ասոցացման համաձայնագրի հարցը: Հայաստանցի պաշտոնյաներն ասում էին, թե Եվրամիությունը վերջին շրջանում հարցը կտրուկ չի դնում՝ կա՛մ եվրաինտեգրում, կա՛մ Ռուսաստանի հետ Մաքսային Միություն, քանի որ հասկանում է՝ չի կարող կորցնել Հայաստանը, հարցականի տակ դնել Արևելյան գործընկերության ծրագրերը:

Եվրոպայի արձագանքը չուշացավ․ «Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հարցն այլևս հրատապ չէ», - Թվիթերում նշեց Շվեդիայի արտգործնախարարը:

Եվրամիության դիրքորոշումը հստակ է՝ Ռուսաստանը շանտաժի է ենթարկել Հայաստանին։ Նոյեմբերի վերջին Վիլնյուսում անցկացված Արևելյան գործընկերության պետությունների գագաթնաժողովում Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագիրը չստորագրվեց:

Անցած տարի պարզվեց, որ 2011-ից գազի գինը մեր միակ մատակարար Ռուսաստանը բարձրացրել է՝ մեր իշխանությունների հետ բանավոր պայմանավորվածության հիման վրա: Թանկացավ նաև էլեկտրաէներգիան:

Ընդդիմադիրները պնդում էին՝ հայ ժողովուրդը վճարում է Հայաստանի նախագահական շնորհավորանքի դիմաց:

«Սերժ Սարգսյանն ահա մոսկովյան բազմաթիվ այցերից մեկում հասավ իր գերնպատակին՝ Հայաստանի անունը գրեց «Գազպրոմ»-ի նիսյաների ցուցակում», - հայտարարել էր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Վլադիմիր Պուտինի Հայաստան այցելության օրը ստորագրվեցին գազային երեք պայմանագրեր․ Հայաստանի կառավարությունը երաշխավորեց, որ մինչև 2044 թվականը ռուսական գազ է գնելու միայն «Գազպրոմ»-ից: Հայաստանի կուտակած 300 միլիոն դոլար պարտքի դիմաց Ռուսաստանը «մեծահոգաբար» վերցրեց «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանի կառավարության ունեցած վերջին 20 տոկոս բաժնեմասը:

Մեր պաշտոնյաները հավաստիացնում էին, թե այդ զիջումը թույլ կտա 5 տարի չվերանայել գազի սակագինը: Դա անցած դեկտեմբերին էր: Իսկ այսօր նախագահ Սարգսյանը չի բացառում, որ գազի գինը կարող է բարձրանալ․ - «Գինը կապակցված է Ռուսաստանի Դաշնության ներքին գների հետ, որոնք առանձնապես չեն աճելու, կամ աճելու են առավելագույնը տարեկան մինչև 5 տոկոս: Ինչը, իհարկե, ցանկալի չի, բայց այնպիսին չի, ինչ որ նախկիններում եղավ»:

2008-ից Հայաստանի աղքատության ցուցանիշը կրկնապատկած կառավարությանը Սերժ Սարգսյանն ասաց․ - «Հայաստանի Հանրապետության այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով, դա վերաբերում է 13 թվականին, 14-ին, 15-ին 16-ին, 17-ին, չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա»:

Անցած տարի կառավարություն տարին փակեց ընդամեկը 3.5 տոկոս տնտեսական աճով: Հրաժարական չտվեց: Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հայտարարեց, թե նախագահի այդ պահանջը ընդամենը քաղաքական հայտարարություն էր:

Այս տարվա հունվարից 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնվածները նոր խնդրի առաջ կանգնեցին․ ուժի մեջ մտավ կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր բաղադրիչը:

Նախագահը այդ կապակցությամբ հայտարարեց․ - «Որևէ մեծ խնդիր ես այստեղ չեմ տեսնում: Թեև ես գիտեմ, որ այսօր հանրապետության բնակչության 80 տոկոսը դժգոհ է այս որոշումից»:

Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը դիմեցին Սահմանադրական դատարան, հրապարակվեց միջանկյալ մի որոշում: Հարցերին պատասխան չտվեց անդամ ՍԴ-ի վերջնական որոշումը: ՍԴ-ի որոշման մեկնաբանությունները տարբեր են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG