Հայաստանի նախագահը այսօր ստորագրած հրամանագրերով Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարների պաշտոններում վերանշանակել է Էդվարդ Նալբանդյանին և Սեյրան Օհանյանին:
Կոալիցիա մտնելու հարցը «Օրինաց երկիր»-ի համար հստակ չէ: Վերջնական որոշումը, ինչպես «Ազատության»-ը փոխանցեց կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, կընդունվի վաղը երեկոյան նախատեսված քաղխորհրդի նիստում:
Հովիկ Աբրահամյանի նշանակման ֆոնին «Օրինաց երկիր»-ը որոշել է «քննարկել Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծված նոր իրավիճակը»:
Նախագահի հետ վարչապետի նշանակմանը նախորդած քննարկումներից հետո, հիշեցնենք, ՕԵԿ փոխնախագահն ասել էր, թե այդ պաշտոնում տեսնում է Արթուր Բաղդասարյանին:
Նախագահը, սակայն, չկիսեց այդ կարծիքը: Իսկ ՕԵԿ-ն այժմ հայտարարում է՝ քննարկելու են կոալիցիա մտնել-չմտնելու հարցը:
«Քաղաքականության մեջ երբևէ ոչինչ չեմ բացառել և չեմ բացառում: Առավել ևս, եթե մենք տեսնում ենք դեռևս վերջնական որոշում կայացված չէ կոալիցիա չկազմելու մասին», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
Հանրապետականն ասում է՝ քաղաքական ուժերի հետ քննարկումները կարող են շարունակվել արդեն նոր կառավարության կազմավորման շուրջ․ - «Դեռևս 20 օր կա, որպեսզի կառավարությունը ձևավորվի: Եվ այստեղ էլ հնարավոր է լինեն հանդիպումներ, կոնսուլտացիաներ, որովհետև մենք գիտենք, որ վարչապետի թեկնածուի շուրջ կոնսուլտացիաները ծավալվել են խորհրդարանում ներկա գտնվող խմբակցությունների հետ: Չեն մասնակցել ՀԱԿ-ը և «Ժառանգություն»֊ը»:
ԲՀԿ-ն շարունակում է բացառել որևէ ձևաչափով մասնակցությունը նոր կառավարությանը:
Սերժ Սարգսյանի նախաձեռնած կոնսուլտացիաների մեկ այլ մասնակից՝ ՀՅԴ ղեկավար անդամ Արմեն Ռուստամյանը հուսադրող է համարում Հանրապետականի տրամադրվածությունը․ իրենց 7 կետանոց առաջարկները չեն մերժվել․ - «Կարծում եմ, փոփոխություն կա: Մենտալիտետի մեջ, մոտեցումների մեջ, հայացքների մեջ: Իրավիճակն է փոխվել: Կարծում եմ, սրանք ամենալավ դաշտն են ստեղծում, որպեսզի ավելի կառուցողական լինի մեր բանակցությունները»:
Նշենք, որ առաջիկա ուրբաթ՝ ապրիլի 18-ին, մեկնարկելու է ՀՅԴ Գերագույն ժողովը, որի ընթացքում կհստակեցվի նաև կառավարության հետ համագործակցության հարցը:
Արմեն Ռուստամյանն այսօր լրագրողների հետ զրույցում պնդում էր՝ կադրային հարց նախագահի հետ չեն քննարկում․ - «Որևէ խոսակցություն չի կարող պաշտոնների մասին լինել, եթե հայտնի չէ, թե ինչ ենք ուզում անել»:
Նոր կառավարությունը պետք է ձևավորվի մինչև մայիսի 3-ը: Նախագահը, հիշեցնենք, նորանշանակ վարչապետ Հովիկ Արբրահամյանին բարձր աստիճանի ազատություն է տվել կադրային հարցերում:
Կառավարության նոր անդամների անունները դեռևս քննարկվում են միայն իշխանական կուլիսներում:
Ըստ այդ տեղեկությունների, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նոր կառավարությունում կզբաղեցնի աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը, Կարեն Ճշմարիտյանը՝ Էկոնոմիկայի նախարարինը: Իր պաշտոնը կպահպանի Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Մասնավոր զրույցներում ՀՀԿ-ականները չեն բացառում, որ Ֆինանսների նոր նախարար դառնա Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:
Քննարկվում է նաև Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանին նախարար նշանակելու հարցը:
Կառավարության նոր կազմում ընդգրկվելու առումով չի շրջանցվում նաև Հովհաննես Սահակյանի անունը․ Դավիթ Հարությունյանի՝ կառավարություն գնալու պարագայում Սահակյանը դիտարկվում է որպես Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի հնարավոր թեկնածու:
Սահակյանը, մինչդեռ, ասաց․ - «Այդ հարցերի շուրջ որևէ մեկը չի զրուցել»:
ԱԺ նախագահի պաշտոնում ամենահավանական թեկնածուն ՀՀԿ-ում համարվում է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը:
Քննարկվում է նաև արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ դիվանագիտական աշխատանքի անցնելու մասին նախագահ Սարգսյանի հայտարարությունը: Հանրապետականների կարծիքով, նա նշանակվելու է Ավետ Ադոնցի ներկայիս պաշտոնում: Ադոնցը, ով այժմ Բելգիայի Թագավարությունում և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն է, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավարը, դիվանագիտական աշխատանքի է նշանակվելու Իսպանիայում:
Այս տեղեկությունները, սակայն, ՀՀԿ-ականները տեսախցիկի և ձայնագրիչի առաջ չեն հաստատում: