Մատչելիության հղումներ

Սպանություն. զինվորի մահվան դեպքով վարույթ է նախաձեռնվել


Զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյան մահվան առիթով Քննչական կոմիտեում հարուցվել է վարույթ սպանության հոդվածով, «Ազատության»-ը փոխանցեցին Քննչական կոմիտեից՝ նշելով՝ մեղադրյալներ դեռ չկան։

Երկուշաբթի օրը Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ զինծառայողի դին հայտնաբերվել է ժամը 9:20-ի սահմաններում՝ հրազենային վնասվածքով և որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։

Սա այս տարվա առաջին մահվան դեպքն է Զինված ուժերում։

Անցած տարի բանակում մահվան 40 դեպքից 36-ը գրանցվել է ոչ մարտական պայմաններում: Հայաստանյան իրավապաշտպանները տևական ժամանակ է քննադատում են պետական այրերին՝ բանակում մահերը նվազեցնելու ուղղությամբ ոչ արդյունավետ ջանքերի համար:

Վարչապետը բանակի օրն այցելով պաշտպանության նախարարություն ասել էր՝ «բանակում չկա թեկուզ մեկ հատիկ պրոբլեմ ու թերություն, որ չի ծնվել բանակից դուրս»:

XS
SM
MD
LG