Մատչելիության հղումներ

Զելենսկին ողջունել է հնարավոր խաղաղապահ ուժերի ստեղծման հարցում «շոշափելի առաջընթացը»


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին եվրոպացի գործընկերների հետ հանդիպմանը, 5-ը ապրիլի, 2025թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին եվրոպացի գործընկերների հետ հանդիպմանը, 5-ը ապրիլի, 2025թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ողջունել է «շոշափելի առաջընթացը» հնարավոր խաղաղապահ ուժերի ստեղծման հարցում ֆրանսիացի և բրիտանացի ռազմական առաջնորդների հետ հանդիպումից հետո:

«Կա շոշափելի առաջընթաց և առաջին մանրամասներն այն մասին, թե ինչպես կարող է տեղակայվել գործընկերների անվտանգության զորակազմը», - ապրիլի 5-ին սոցիալական ցանցում նշել է Զելենսկին առանց այլ մանրամասների:

Այս հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ ուկրաինացի բարձրաստիճան զինվորականները Կիևում հանդիպել են Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ Թոնի Ռադակինի և ֆրանսիացի պաշտոնակցի՝ Թիերի Բուրկհարդի հետ:

Մարտի սկզբին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարեց «կամեցողների կոալիցիայի» ձևավորման մասին՝ Ուկրաինայում ռազմական առաքելություն տեղակայելու համար:

«Կամեցողների կոալիցիայի» հետ միասին մենք շարունակում ենք մեր քննարկումները ուկրաինացի ժողովրդին երկարաժամկետ աջակցության վերաբերյալ», - ապրիլի 5-ին Facebook-ում գրել Է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին նախատեսում է ապրիլի 10-ին Բրյուսելում ընդունել ԵՄ երկրների պաշտպանության նախարարներին՝ քննարկելու Ուկրաինայի հարցը:

XS
SM
MD
LG