Մատչելիության հղումներ

Զելենսկին ասել է, որ առանց Կիևի կայացրած որևէ որոշում չի ընդունի


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին "NBC News-ի" հարցազրույցում հասկացնել է տվել, որ երբեք չի ընդունի ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից կնքված խաղաղության համաձայնագիրը առանց Ուկրաինայի մասնակցության:

«Ես երբեք չեմ ընդունի որևէ որոշում Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև Ուկրաինայի վերաբերյալ, երբեք»,- ասել է Զելենսկին:

Բացի այդ, նա նշել է, որ Միացյալ Նահանգների հետ առաջարկվող գործարքը, որը հնարավորություն է տալիս մուտք գործել իր երկրի բնական հարստություններ, չի աշխատի, եթե Կիևին անվտանգության երաշխիքներ չտրամադրվեն:

«Եթե մենք անվտանգության երաշխիքներ չստանանք Միացյալ Նահանգներից, ես կարծում եմ, որ տնտեսական համաձայնագիրը չի աշխատի», - ասել է Զելենսկին NBC-ին տված հարցազրույցում:

Շաբաթ օրը ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում՝ նա շեշտել էր, որ առաջարկվող համաձայնագիրն «այսօր մեր շահերից չի բխում»:

Նախագահ Թրամփն առաջարկել է, որ Ուկրաինան ԱՄՆ-ին հազվագյուտ մետաղներ մատակարարի աջակցության դիմաց:

XS
SM
MD
LG