Մատչելիության հղումներ

Կարդինալներին չի հաջողվել Հռոմի պապ ընտրել. կոնկլավը կշարունակվի վաղը


Րոպեներ առաջ Սիքստինյան մատուռի տանիքում տեղադրված ծխնելույզից սև ծուխ դուրս եկավ, ինչը նշանակում է, որ կարդինալներին չի հաջողվել Հռոմի պապ ընտրել։ Կոնկլավը կշարունակվի վաղը:

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի ընտրությանը մասնակցելու իրավունք ունեն 80 տարեկանից ոչ բարձր 135 կարդինալներ՝ եկեղեցու ամենաբարձրաստիճան եպիսկոպոսները։

Կաթոլիկ եկեղեցին 12 տարի ղեկավարած արգենտինացի Ֆրանցիսկոս պապը մահացել է ապրիլի 21-ին։ Հաջորդ պապի հնարավոր թեկնածուների շարքում շրջանառվում են ֆիլիպինցի կարդինալ Լուիս Անտոնիո Տագլեի, իտալացի Պիետրո Պարոլինիի, գանացի Պիտեր Թուրքսոնի անունները:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG