Մատչելիության հղումներ

Վրաստան-Հայաստան՝ 6:1. լարված իրավիճակ խաղից հետո


Թբիլիսիում ընթանում է Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպումը:

Վրացիները խաղի մեկնարկից քիչ անց գոլ ուղարկեցին Հայաստանի ազգային հավաքականի դարպասը: Քիչ անց երկրորդ անպատասխան գոլը խփեցին:

23-րդ րոպեին Վրաստանը ևս մեկ անգամ գրավեց Հայաստանի դարպասը, մի քանի րոպե անց հաշիվը դարձավ 5:0:

Երկրորդ խաղակեսի 48-րդ րոպեին Վահան Բիչախչյանի փոխանցումով Էդգար Սևիկյանը գրավեց Վրաստանի ընտրանու դարպասը: Այնուհետև Վրաստանը ևս մեկ գոլ ուղարկեց մրցակցի դարպաս:

Խաղի ընթացքում հավաքականի երկրպագուները սկսեցին վանկարկել «Մելիքբեկյա՛ն, հեռացիր»:

Արմեն Մելիքբեկյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է 2019-ից:

Սա ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյօֆ փուլն է: Առաջին հանդիպումը Երևանում ավարտվեց հյուրերի խոշոր՝ 3։0 հաշվով հաղթանակով։


Խաղին մարզադաշտում հետևում են երկու երկրների պաշտոնյաները, այդ թվում՝ վարչապետները:

Խաղի ավարտից հետո լարված մթնոլորտ էր մարզադաշտում. ենթադրաբար վրացի երկրպագուները ներխուժեցին մարզադաշտ, իրեր նետեցին հայերի ուղղությամբ։

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում խոսելով կրած պարտության մասին՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպն ասաց. «Ուզում եմ ներողություն խնդրել հայ երկրպագուներից»։


XS
SM
MD
LG